Իրաքի ԱԳ նախարար Հոշիար Զեբարին փորձում է համախմբել Սիրիայի ընդդիմությանը՝ «Ժնև-2»-ին մասնակցելու համար: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Նրա խոսքով՝ ինքը բանակցություններ է վարում Սիրիայի ընդդիմությունը ներկայացնող բոլոր շարժումների հետ:
Զաբերին հույս ունի, որ նոյեմբերին իրեն կհաջողվի ապստամբների հիմնական ներկայացուցիչներին համոզել մասնակցելու համաժողովին:







































