Թայլանդի մաքսային ծառայությունը ձերբակալել է կենդանի կրիաների անօրինական ներմուծված խմբաքանակ, որը գնահատվում է 33 հազար դոլար:
Երկրի իրավապահ մարմինների տվյալներով, ուղևորը, որը Բանգկոկի օդանավակայան է եկել Բանգլադեշից, իր հետ բերել էր 451 հատ կրիա: Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը, կենդանիները խցկված են եղել սովորական ճամպրուկի մեջ:
Կրիաները, որոնք ազատվել են մաքսային աշխատակիցների կողմից, եղել են տարբեր չափերի և գների: Կրիաներից բացի, ուղևորը ցանկացել է ներմուծել նաև հնդկական 7 կոկորդիլոս:
Թայլանդի ոստիկանությունն այդպես էլ չի հայտնաբերել ճամրուկի տիրոջը, որը, ամենայն հավանականությամբ, չի ցանկացել լքել օդանավակայանը և նստելով ինքնաթիռ՝ վերադարձել է Բանգկոկ:
Կրիայով ապուրը Թայլանդի բնակիչների և ճամփորդողների ամենասիրելի ուտեստն է:











































