Շանհայում կիրակի օրը պաշտոնապես իր աշխատանքն է սկսել չինական ազատ առևտրի փորձնական գոտին: Այս մասին հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:
Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Շանհայի կոմկուսի քարտուղար Հան Չժենը, քաղաքապետ Յան Սյուն և Չինաստանի առևտրի նախարար Գաո Հուչենը:
Ազատ առևտրի գոտում աշխատելու համար արտոնագրեր են տրվել 36 ընկերությունների, դրանցից ոմանք ստեղծվել են բացառապես օտարերկրյա կապիտալի հիման վրա:








































