1925 թ. արտադրության այս Rolls-Royce-ը, որը պատկանել է Կոտի մահարաջա Ամեդ Սինգհ II-ին:
Սահիբ Բահատուր անունով մահարաջան որսորդության մեծ սիրահար էր և լոնդոնյան Barker & Company-ին հատուկ որսորդության համար նախատեսված Rolls-Royce էր պատվիրել: Շքեղ ավտոմեքենայի վրա գնդացիր, զենքերի համար նախատեսված ուղղահայաց դարակներ, լուսարձակներ և փղերի որսի համար նախատեսված թնդանոթ են տեղադրել:

«Վագր» անունով մեքենան նախատեսված է եղել մահարաջային և նրա հյուրերին նրա առանձնատնից մինչև որսի վայրը տեղափոխելու համար: Այն հեշտությամբ շարժվել է ջունգլիներով:

Մահարաջայի Rolls-Royce-ը մեքենաների գեղեցկության մրցույթներում մի քանի մրցանակներ է շահել: 1997 թ. մեքենան մասնակցել է Rolls-Royce-ի և Bentley-ի շքերթին:












































