Հայ փաստաբանների և իրավաբանների ֆրանսիական ընկերակցությունը (AFAJA) հայտնում է իր խիստ մտահոգությունը պարոն Տիգրան Փոստանջյանի կացությամբ:
Պարոն Փոստանջյանը քրեական հետապնդման է ենթակա 100,000 ՀՀ Դրամի (€200) չափի ենթադրյալ ապօրինի վարձատրություն ստանալու համար և 2011 փետրվարի 23-ից կալանքի տակ է պահվում է «Նուբարաշեն» ՔԿՀում (Երևան)։
Նրա հանդեպ վերաբերմունքի ու հետապնդման խստությունը, որն համեմատության եզր չունի մեղադրանքի բովանդակության ու փաստերի հետ, հենց ի սկզբանե մտածել էր տալիս, որ ձեռնարկված այս միջոցներն իրականում նպատակ ունեին հեղինակազրկել մեղադրյալի քրոջը՝ Զարուհի Փոստանջյանին՝ մարդու իրավունքների պաշտպանությանը ջատագով այս փաստաբանին, որ այժմ ընդդիմադիր պատգամավոր է, «Ժառանգություն» կուսակցության անդամ։
Ի հետևանք գլխավոր մեղադրանքի՝ քրեորեն պատժելի արարքների ցուցակից հանվելուն (ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված 2011 մայիսի 23ին և դրան հաջորդող մայիսի 25ին ուժի մեջ մտած), մեր կոլեգա Հայկ Ալումյանը՝ Տիգրան Փոստանջյանի շահերի պաշտպանը, Տիգրան Փոստանջյանի ազատ արձակումը պահանջող նպատակով միջնորդություն է ներկայացրել դատավորին
Հակառակ քրեադատավարական ընթացակարգի, որը մղում է դատավորին նման միջնորդությունների դեպքում անմիջապես որոշում կայացնելու, մի շաբաթից ի վեր պարոն Փոստանջյանի վերաբերյալ ոչ մի որոշում չի կայացվել։
Քննության այս աննախընթաց կերպով երկար տևողությունը, որն արտահայտվում է Տիգրան Փոստանջյանին անազատության մեջ պահելով, թվում է, թե հաստատում է այն, որ վերջինս ոչ բարյացակամ վերաբերմունքի է արժանանում, վերաբերմունք, որի քաղաքական բնույթը՝ կապված քրոջ՝ Զարուհու գործունեության հետ, չի կարող վրիպել մեզանից։
ՀՓԻՖԸն ակնկալում է հայաստանյան դատական իշխանությունից, որ որոշում կայացնի ամենայն անկախությամբ և անկողմնակալ կերպով, ամենակարճ ժամկետներում և հարգելով պաշտպանվելու իրավունքը պարոն Տիգրան Փոստանջյանի, որը, առողջական պատճառներով, ստիպված եղավ դադարեցնել 11 մայիսի 2011-ին իր սկսած հացադուլը։
Փարիզ, հունիսի 1, 2011








































