«Նապոլի»-ի նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը հայտարարել է, որ կարող է նոր մարզադաշտ կառուցել:
«Խոսել ենք Նեապոլի քաղաքապետի հետ և նա ինձ խոստացել է, որ կվաճառի «Սան Պաոլո» մարզադաշտը` սիմվոլիկ գումարով:
Երեքշաբթի այդ հարցը վերջնական լուծում կստանա: Հակառակ դեպքում ես կսկսեմ նոր մարզադաշատի կառուցման աշխատանքները»,- Football Italia-ն մեջբերում է Աուրելիո Դե Լաուրենտիսի խոսքերը:
Հիշեցնենք` նեապոլիտանյան ակումբը խաղում է «Սան Պաոլո» մարզադաշտում 1959 թվականից:







































