Ի պատիվ 10 հեղինակավոր բրիտանական ավտոարտադրողների՝ Արքայական փոստը կթողարկի նամականիշների հատուկ շարք: Այս մասին հաղորդում է Luxurylaunches.com կայքը:
Մեծ Բրիտանիայում հայտնի ավտոմեքենաների պատկերով նամականիշների շարքը ստացել է «Բրիտանական ավտոլեգենդներ» անվանումը:
Նամականիշների վրա պատկերված կլինեն 60-70-ականների հեղինակավոր ավտոմեքենաներ՝ Aston Martin, Rolls-Royce, ինչպես նաև Jaguar և Lotus: Այն ժամանակ բրիտանական ավտոարտադրությունը գտնվում էր իր գագաթնակետին:
«Նամականիշների նման շարքի թողարկման գլխավոր նպատակը Մեծ Բրիտանիայում արված ամեն լավ բանը նշելու ցանկությունն է»,- ասել է Royal Mail-ի զարգացման գծով տնօրեն Ֆիլիպ Փարքերը:







































