Իրանում յուրաքանչյուր օր սրտանոթային հիվանդություններից 300 մարդ է մահանում: Այս մասին գրում է ISNA գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի առողջապահության նախարարության սրտանոթային հիվանդությունների բաժնի տնօրեն Թահիր Սամավաթին:
Իրանում օրական 800 մարդ է մեռնում, որից 300-ը՝ սրտանոթային հիվանդությունների պատճառով: Կանայք նման հիվանդություն ձեռք են բերում մոտ 59, տղամարդիկ՝ 56 տարեկանում:
«Անհրաժեշտ է անհապաղ միջոցառումներ ձեռնարկել՝ կանխարգելելու համար սրտանոթային հիվանդությունների այդքան արագ զարգացումը»,- ասել է Սամավաթը:










































