Լիբանանի արևելքում՝ Բաալբեքից 50 կմ հեռավորության վրա, սկսվել են միջդավանական բախումներ, հաղորդում է Associated Press-ը:
Գործակալության փոխանցմամբ՝ բնակավայրերից մեկի բնակիչները, որտեղ գտնվում է «Հըզբոլլահ» շիական խմբավորման ներկայացուցչությունը, բախումներ են սկսել գրոհայինների դեմ:
Առկա տեղեկատվության համաձայն՝ տեղի բնակիչները սունիական շարժումներից մեկի կողմնակիցներն են:








































