Սահմանափակ հնարավորություններով մարդիկ այսուհետ չեն կարող առանց հերթի այցելել Դիսնեյլենդ: Կալիֆոռնիայի զվարճանքների այգու ղեկավարությունը նման սահմանափակում է մտցրել արտոնությունների բազում չարաշահումների պատճառով, հաղորդում է The Australian-ը:
Հաղորդվում է, որ վերջին ժամանակներս որոշ այցելուներ սկսել են գումարով վարձել սահմանափակ հնարավորություններով մարդկանց, որպեսզի նրանց օգնությամբ առանց հերթի հայտնվեն այգու տարածքում: Վճարը երբեմն հասել է հարյուրավոր դոլարների:
Բացի այդ, Դիսնեյլենդի մամլո քարտուղար Սյուզան Բրաունի խոսքերով՝ շատ առողջ մարդիկ անօրինական ստացել են հատուկ քարտ՝ արագ մուտքի համար, իսկ աշխատակիցները միշտ չէ, որ այցելուներից պահանջում են արտոնությունը հաստատող փաստաթղթեր:
«Անցագրային համակարգը բավականին խնդրահարույց էր, և մենք ստիպված ենք եղել փոխել այն, որպեսզի խուսափենք հետագա չարաշահումներից»,- ասել է Բրաունը:
Այժմ բոլոր այցելուներին կտրվի կտրոն, որում նշված է ժամը, թե երբ կարող են մտնել այգի: Էպիլեպսիայով, աուտիզմով հիվանդ երեխաների ծնողներն արդեն քննադատել են այս նորամուծությունը: Նրանք նշում են, որ հիվանդության պատճառով երեխան ուղղակի ի վիճակի չէ հերթ կանգնել:








































