Թուրինի «Յուվենթուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը նշել է, որ ակումբը չպետք է հրաժարվի կիսապաշտպան Անդրեա Պիրլոյի ծառայություններից:
«Յուվենթուս»-ը պետք է պահպանի Պիրլոյին: Նրա հեռանալը սխալ կլիներ: Հուսով եմ` թիմը չի զրկվի Պիրլոյի նման մեծագույն ֆուտբոլիստից»,- Sky Italia-ն մեջբերում է Բուֆոնի խոսքերը:
Հիշեցնենք` Պիրլոյի գործող պայմանագրի ժամկետը «Յուվենթուս»-ի հետ լրանալու է առաջիկա ամռանը: Սակայն թուրինցիները դեռևս չեն շտապում նոր պայմանագիր առաջարկել ֆուտբոլիստին:










































