Թունիսի կառավարությունը համաձայնել է հրաժարական տալ, հաղորդում է Reuters գործակալությունը:
Թունիսում իշխող «Ալ-Նահդա» կուսակցության ներկայացուցիչները հայտարարել են, որ կառավարությունը հրաժարական կտա հաջորդ շաբաթ անմիջապես այն բանից հետո, երբ կլուծվեն արտահերթ ընտրությունների հետ կապված հարցերը:
Հիշեցնենք, որ Թունիսը քաղաքական ճգնաժամի մեջ է հայտնվել ընդդիմադիր ականավոր գործիչ Մուհամմադ Բրահիմիի սպանությունից հետո:






































