Ամառային դադարից հետո վերսկսվելու են Վատիկանի թանգարանների գիշերային էքսկուրսիաները: Այս մասին հայտնում է Corriere della Sera-ն:
Ինչպես հայտնում է Վատիկանի պաշտոնական Osservatore Romano պարբերականը, Վատիկանի թանգարաններով գիշերային էքսկուրսիաների սեզոնը փակվում է հոկտեմբերի 25-ին: Այդ օրը թանգարանում տեղի կունենա դասական երաժշտության համերգ Թուրինի Վերդիի անվան կոնսերվատորիայի երիտասարդ երաժիշտների մասնակցությամբ:









































