ԱԻՆ-ից հայտնում են, որ հուլիսի 25-ին՝ ժամը 14:34-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Խանջյան փողոցի 11-րդ տան բակում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները տան բակից հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
Հուլիսի 25-ին՝ ժամը 12:12-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Քուչակի փողոցի թիվ 24 տան մոտակայքում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:








































