Wednesday, 01 07 2026
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
20:50
Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին
20:43
ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը
Փոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները
20:40
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
20:30
Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին
Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
20:10
Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել
19:50
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային

Գաղջ մթնոլորտ է. արտագաղթի ամենամեծ վտանգը՝ զինվորի հետևում գյուղ չի լինելու

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

-Պարոն Քոչարյան, օրերս ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը անդրադարձել է արտագաղթի խնդրին, ինչին Դուք հակադարձել եք, թե լավ ապրելու գաղափարախոսությունը որտեղից է գալիս, ովքեր են ձևավորել և այլն: Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ իշխանության մոտ առաջացավ այսպիսի մտահոգություններ արտահայտելու կարիք, և հնարավո՞ր է արդյոք որոշակի քայլեր արվեն արտագաղթը կանխելու ուղղությամբ, թե՞ սրանք զուտ մտոհոգություններ են:

-Լավ ճանաչելով Սամվել Ֆարմանյանին, չեմ կասկածում, որ նա անկեղծ է իր մտահոգություններում, կարծում եմ՝ բոլորի մոտ կա այդ մտահոգությունը, ու քանի որ մոտակա 5 տարիներին ընտրություն չի լինելու և խնդիր չկա ընտրողների քանակ նկարելու, կարծում եմ՝ եկել է քայլեր ձեռնարկելու պահը: Ընդ որում՝ դուք նշեցիք արտագաղթը, բայց ժողովրդագրական վիճակը Հայաստանում միայն արտագաղթով չի պայմանավորված: Կա ներքին լուրջ տեղաշարժ ևս, որովհետև մարզերում աշխատանք չկա, աշխատատեղ չկա, և տպավորություն է՝ Հայաստանում ամբողջ կյանքը կենտրոնացած է Երևանում: Գյուղերում մարդ չի մնում, բոլորը գալիս են Երևան կամ երևանամերձ շրջաններ: Իսկ դա նշանակում է, որ որոշ ժամանակ հետո զինվորի հետևում գյուղ չի լինելու: Սա է ամենամեծ վտանգը իմ կարծիքով:

-Դուք կարևոր խնդրի եք անդրադարձել, թե այդ ինչպե՞ս պատահեց, որ ընտրողների թվի վրա այդ խնդիրը չի անդրադարձել: Իսկապես, այդ ինչպե՞ս է պատահել:

-Ես չեմ կարող ասել, թող ԿԸՀ-ն դրան պատասխանի: Այդ ինչպես է պատահել, որ ըստ Սամվել Ֆարմանյանի՝ աղետալի վիճակ է, իսկ ըստ ԿԸՀ-ի՝ ոչինչ չի փոխվել, ոչ մի աղետալի խնդիր էլ չկա:

-Սա պետք է լիներ իշխանության ռազմավարությունը, որը չի եղել: Կարծում եք՝ հիմա հնարավո՞ր է ինչոր բան փոխել այս ոլորտում:

-Ես չգիտեմ, թե սա որքանով է ընդհանուր իշխանական թիմի բարձրացրած խնդիր, թե միայն Սամվել Ֆարմանյանն է բարձրացնում: Քանի որ Ֆարմանյանը Շիրակի մարզից է, իսկ ժողովրդագրության առումով՝ երևի ամենասարսափելի վիճակը Շիրակում է, ենթադրում եմ, որ նաև սրանով է պայմանավորված նրա մտահոգությունը: Ես անձամբ նրա հետ չեմ շփվել:

-Ըստ Ձեզ՝ ի՞նչ պետք է անել, որ մարզի բնակիչը չտեղափոխվի Երևան, նաև ի՞նչ պետք է անել արտագաղթը կանխելու համար:

 

-Արտագաղթի պատճառներից մեկը օբյեկտիվ է, մյուսը՝ սուբյեկտիվ: Օբյեկտիվն այն է, որ մարդը կենդանի էակ է և ուտել է ուզում: Այսինքն՝ եթե չկա աշխատատեղ, չկա աշխատանք, մարդը տեղափոխվելու է այնտեղ, որտեղ կա աշխատանք: Սուբյեկտիվը համընդհանուր անարդարության մթնոլորոտն է, կամ ինչպես նախագահ Սերժ Սարգսյանն է բնութագրել՝ գաղջ մթնոլորտը, որը գալիս է համընդհանուր անարդարությունից: Չկան ուրիշ պատճառներ, այս երկուսն են:

-Պարոն Քոչարյան, արդյոք իշխանության կողմից այս թեմայի շուրջ ակնարկները չե՞ն տանում նրան, որ Կարեն Կարապետյանի կառավարությունն էլ չի հաջողի տնտեսական աճի, աշխատատեղերի ավելացման առումով, և, ըստ էության, 2018-ի ապրիլին առաջ կգա վարչապետի փոփոխության խնդիրը:

-Չեմ կարծում, որ դա դրա հետ կապված է, որ նման խնդիր դրված է այս պահին, որովհետև, եթե հաջողեց Կարեն Կարապետյանը, ապա ինչ ուզում են ասեն, ՀՀԿ-ն չի փոխելու նրան: Իսկ եթե չհաջողեց, այլ կողմնակի պատճառներ պետք չեն պաշտոնից հանելու համար: Կհանեն, որովհետև ուղղակի չի կատարել խոստացածը: Ինչո՞ւ ընկնեն աջ ձեռքով ձախ ականջ բռնեն:

-Կարծիք կա, որ ամեն ինչ գնում է հենց դրան: Բոլորն նախկին կառավարությունները ձախողվել են, և Կարեն Կարապետյանն ու իր կառավարությունն էլ բացառություն չեն լինի:

-Ինձ համար ակնհայտ չէ ոչ մի բան, բացառությամբ նրա, որ արտագաղթը երկու պատճառ ունի, որոնց մասին արդեն խոսեցի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում