United Airlines ավիաընկերության Boeing 737 ուղևորատար օդանավը, որը չվերթ էր իրականացնում Հյուսթոնից Սիեթլ, հարկադիր վայրէջք է կատարել Այդահո նահանգի Բոյսե քաղաքում՝ այն բանից հետո, երբ օդանավի հրամանատարը սրտի նոպա է ունեցել: Այս մասին հայտնում է BBC-ն:
Օդանավի կառավարումը ստանձնել է երկրորդ օդաչուն: Ինքնաթիռը վայրէջք է կատարել առանց որևէ միջադեպի:
Բժշկական կրթություն ունեցող ուղևորները հրամանատարին բուժօգնություն են ցուցաբերել: Վայրէջքից հետո 63-ամյա տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա մահացել է:
Նշենք, որ օդանավում եղել է 167 մարդ:










































