Սիրիան քիմիական զենքի հարցով ՄԱԿ ԱԽ-ի բանաձևն իրագործելու պատասխանատվության կոչ է անում ոչ միայն սիրիացիներին, այլև այն երկրներին, որոնք օգնել են սիրիական ընդդիմությանը: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին:
«Բոլոր երկրները պետք է հետևեն այդ բանաձևին՝ ներառյալ Սիրիայի հարևան պետությունները, որոնք ահաբեկիչներին օգնում և ապաստան են տրամադրում»,- ասել է Ջաֆարին:
Ջաֆարիի խոսքով՝ այս դեպքում Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Քաթարի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կառավարությունները «պատասխանատվություն են կրում բանաձևի առջև»՝ հաղորդում է Ria Novosti-ն:
Բանաձևը Սիրիայի իշխանություններին և ընդդիմությանը պարտավորեցնում է կատարել քիմիական զենքի ոչնչացման ծրագիրը: Բանաձևին միաձայն կողմ էին քվեարկել ՄԱԿ-ի ԱԽ բոլոր 15 անդամ երկրները:
Սիրիան վաղուց է մեղադրում հարևան երկրներին և արևմտյան պետություններին ահաբեկիչներին և ծայրահեղականներին աջակցելու, այդ թվում՝ զենք մատակարարելու մեջ:











































