Զինդատախազի տեղի համար վաղուց պայքարում է ՊՆ քննչական ծառայության ղեկավար, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը: Վերջապես այդ աթոռը թափուր է,և հիմա նա ընկալվում է որպես զինդատախազի հիմնական թեկնածու:
«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ Արմեն Հարությունյանը 50 տարեկան է և համարվում է համակարգի ամենահին ու փորձառու կադրերից մեկը, որը, սակայն, երբեք չի արտահայտել ղեկավարությունից առանձնացող կարծիք և ոչնչով աչքի չի ընկել: Իսկ լայն հասարակությունը Հարությունյանին հիշում է Հոկտեմբերի 27-ի գործով դատավարությունից, երբ նա մեղադրողներից էր:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի








































