ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն կողմ է քվեարկել Սիրիայի հարցով բանաձևին: Բանաձևում դատապարտվում է քիմիական զենքի ցանկացած կիրառում Սիրիայի Արաբական Հանրապետությունում և ընդգծվել է՝ անհրաժեշտ է թույլ չտալ, որ նման զենքը հայտնվի գրոհայինների ձեռքում:
Համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ գլխի՝ Սիրիայում կրկնակի քիմիական հարձակումների կամ թունավոր նյութերի չթույլատրված փոխանցման դեպքում բանաձևը թույլ է տալիս կիրառել ռազմական ուժ և սահմանել պատժամիջոցներ:
Փաստաթղթին կողմ են քվեարկել համաշխարհային կազմակերպության բոլոր 15 անդամ երկրները՝ հաղորդում է ITAR-TASS-ը:










































