Wednesday, 17 06 2026
Իրանական պատերազմը ցույց տվեց, թե որքան խոցելի և անպաշտպան է Ադրբեջանը
Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան միշտ կարողացել են փոխընդունելի լուծումներ գտնել
Մաֆիան ամորձատվում է. Քոչարյանը պետք է դատվի պետական դավաճանության համար
18:30
Իրանի հետ համաձայնագիրը կարող է ռմբակոծություններով փոխարինվել. Թրամփ
Ռուսաստանի հայտարարությունը տնտեսական սահմանափակումների հիմքերի վերաբերյալ՝ հետքայլ էր
Ռոբերտ Քոչարյանը զրկվել է անձեռնմխելիությունից
Մենք ենք, մեր լեռները
17:50
Ռուսաստան-ԱՍԵԱՆ գագաթնաժողովը շատ կարևոր է համագործակցության զարգացման համար. գլխավոր քարտուղար
Ընտրակաշառք է բաժանվել արտաքին ուժերի օգնությամբ, որոնք շահագրգռված են, որ տարածաշրջանը պայթի
17:40
Հայաստանի թենիսի կանանց հավաքականը «Բիլի Ջին Քինգի» մրցաշարի մեկնարկում հաղթել է Ադրբեջանին
Եկեղեցի են սարքում հայաթում, վրան դնում իրենց քեռու կնոջ անումը ու դեռ մե՞զ են մեղադրում․ Փաշինյան
Հաքան Ֆիդանը Եգիպտոսի և Պակիստանի արտգործնախարարների հետ քննարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հեռանկարները
Ձայները կեղծվե՞լ են, իսկ դուք տանը վեր ընկած քյաբաբ եք ուտո՞ւմ․ բա դուրս եկե՛ք հրապարակներ․ վարչապետ
Մեկնարկում է պետական հանրակրթական դպրոցներ գործուղվող տնօրենի հավակնորդների հայտերի ընդունումը․ ԿԳՄՍՆ
Գնալու եմ քրեաօլիգարխիան ջարդուփշուր անելու․ համաձայն չեք, հեղափոխություն արե՛ք․ վարչապետ
17:10
ԱՄՆ ռազմաօդային ուժերը հերթական նավին են հարվածել Խաղաղ օվկիանոսում. կա 1 զոհ
Ջախջախելու եմ իրենց բնում Քոչարյանին, կալուգացուն և բելառուսամետ օլիգարխին․ Փաշինյան
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Հաքան Ֆիդանը Մոսկվայում հանդիպել է Սերգեյ Շոյգուի հետ
Դավիթ Ղազինյանը զրկվել է անձեռնմխելիությունից
16:30
Իրան-ԱՄՆ համաձայնագիրը ոչ թե վերջնակետ է, այլ սկիզբ. Վան Ի
«Արծիվ գործընկեր-2026» զորավարժությունը կանցկացվի հունիսի 17-25-ը
16:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ին ավելի քան 1 միլիարդ դոլար է հատկացնում մարդասիրական օգնության համար
Արսեն Թորոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայրերի օրվա կապակցությամբ
Ղազախստանը ԱԲ զարգացման համաձայնագիր է կնքել NVIDIA-ի և Firebird-ի հետ
«Արարատցեմենտ»-ի գույքային գործարքներում նախկինում նույնպես արձանագրվել են խախտումներ
15:30
Արաղչին Լավրովին ծանոթացրել է Իրանի և ԱՄՆ-ի հուշագրի մանրամասների հետ
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է Հայաստանի միջնորդությունը
15:10
Սթարմերը քննադատել է ռուսական ֆրեգատի կողմից բրիտանական զբոսանավի ուղղությամբ կրակոցների արձակումը
Քրեաօլիգարխիայից Հայաստանի անվտանգության սպառնալիքները հաղթահարվա՞ծ են

Նավասարդ արք. Կճոյանը հնարավոր է առաջադրվի Կ․Պոլսի հայոց պատրիարքի թեկնածու

Այս օրերին Հայաստանում է Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը՝ մասնակցելու մի ձեռնադրության: «Հայ Ձայնը» Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպել է Պոլսո պատրիարքական տեղապահին և զրուցել է պատրիարքական ընտրությունների նախապատրաստական աշխատանքների մասին: Գարեգին արք. Բեքչյանը հայտնեց, որ նախապատրաստական աշխատանքները հանգիստ հունով են ընթանում, մասնավորապես, անդրադառնալով վերջերս կազմված և պատրիարքի ընտրությունը կազմակերպող Նախաձեռարկ մարմնի գործունեությանը, նշեց, որ այդ կառույցի կազմավորումը դրական է գնահատում և տեսնում է, որ այնտեղ խելացի մարդիկ կան ընդգրկված:

Պոլսո պատրիարքական տեղապահն այս առումով ասաց. «Ինքս իրավունք ունեի անձամբ նշանակելու անդամներին, բայց ուզեցի, որ իրենք ընտրեն, որպեսզի հետո չքննարկվի՝ այս մեկին նախընտրեց, մյուսին չնախընտրեց»:

Պոլսո համայնքի նշանավոր գործիչներից Պետրոս Շիրինօղլուի հրաժարումը Նախաձեռնարկ մարմնի կազմից էլ բացատրեց նրանով, որ Շիրինօղլին այդ կառույցի աշխատանքն ավելի շատ տեխնիկական գործ է համարել՝ ցանկերի ճշտում և այլն և անհրաժեշտություն չի տեսել իր ներկայությունը, դուրս է եկել, սակայն տեղեկացրել է, որ ամեն ինչով պատրաստ է օգնել կառույցի աշխատանքներին: Ինչ վերաբերում է համացանցում այդ առիթով ծավալված քննարկումներին, Գարեգին արք. Բեքչյանն ասաց, որ հայ ժողովրդի մեջ միշտ կան նման քննարկումներ, մարդիկ կան, որ առանց ետին քննարկումների չեն կարող. «Բոլորին էլ չենք կարող պատասխանել կամ լռեցնել, մարդիկ իրենց ազատությունը գտել են համացանցում, ինչ ուզում գրում են»,-ասաց Պոլսո պատրիարքական տեղապահը:

Գարեգին արք. Բեքչյանը, մեր հարցմանն ի պատասխան, թե համայնքում արդյոք դեռ կա՞ նախկին լարվածությունը՝ պատրիարքական հարցերի շուրջ, ասաց. «Ո՛չ, թուլացել է այդ լարվածությունը: Հանդարտ է իրավիճակը, քան՝ առաջ էր: Ես ինքս էլ հանդարտ մարդ եմ, այդ էլ է օգնում, որ իրավիճակը լարված չլինի: Աշխատում են: Ժողովները լավ անցան: Նախաձեռարկ մարմնի աշխատանքները շարունակվում են, ես չեմ մասնակցում, անհրաժեշտ չէ իմ ներկայությունը: Այլ հարցեր կան, որոնցով զբաղված եմ, հիմա այստեղ եկա, հետո գործով Ֆրանսիա պիտի գնամ»:

Նա նաև տեղեկացրեց, որ այս ընթացքով հավանաբար դեպտեմբերին տեղի կունենա պատրիարքի ընտրությունը: Ըստ նրա, ավելի շուտ հնարավոր չէ, քանի որ մինչև հոկտեմբեր հազիվ կարողանան ընտրական ցանկերը պատրաստել, որոնք խառն են, ժամանակ է պահանջվում, հետո պատրիարքարանը կորոշի ընտրության անցկացման օրը, կդիմի պետության հավանությունը ստանալու, պետությունն էլ կվավերացնի:

Խոսելով թեկնածուների մասին, Գարեգին արք. Բեքչյանն ասաց, որ մինչև հիմա շրջանառվող անուններին կրկին անուններ կարող են ավելանալ: «Թուրքիայում ծնված այլ եկեղեցականներ էլ կան, որոնք իրավունք ունեն մասնակցելու պատրիարքական ընտրությանը: Կարգը պահանջում է, որ մենք նամակ գրենք բոլորին և հարցնենք՝ թեկնածո՞ւ են, թե՞ ոչ: Եթե թեկնածու լինեն, պիտի հրավիրենք Պոլիս և ժողովրդին ծանոթացնենք նրանց:

Այդպիսի մի յոթ-ութ հոգի կան: Խաժակ Սրբազանը կարող է լինել, Նավասարդ Սրբազանի հայրն էլ պոլսեցի է, ծագման առումով ինքն էլ իրավունք ունի առաջադրվելու: Միքայել Սրբազանի հայրն էլ Թուրքիայում է ծնվել՝ Կիլիկիայում: Երուսաղեմի Սևան Սրբազանի հայրն էլ Թուրքայում է ծնվել, էլի անուններ կան, թող գան, ես ոչ մի խնդիր չունեմ: Աստված թող տնօրինի»,-ասաց մեր զրուցակիցը:

Մեր զրույցի ընթացքում Սրբազանը նաև հայտնեց, որ Պոլսո պատրիարքական ընտրության նախապատրաստական աշխատանքների ընթացքը ներկայացրել է նաև Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ հանդիպմանը, վերջինս գոհ է աշխատանքներից. «Խաղաղությամբ լուծենք այս հարցը»,-ասաց Գարեգին արք. Բեքչյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում