«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է հրապարակել «Վիկիլիքս»-ի հանրաձայնած հետաքրքիր փաստաթղթերը: Այս անգամ պարբերականը ներկայացնում է ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչի՝ 2009թ. նոյեմբերի 17-ին Պետական դեպարտամենտին ուղարկած հաղորդմանը, որի մեջ դեսպանն անդրադարձել է հայկական քաղաքական վերնախավին և նրանց տնտեսական շահագրգռություններին:
Այդ հաղորդման համաձայն՝ եթե Հայաստանի տնտեսական պորտում գործող աոաջին խմբավորումը գտնվում է Սերժ Սարգսյանի հսկողության ներքո, ապա երկրորդ խմբավորումը ղեկավարվում է Ռոբերտ Քոչարյանի կողմից: ԱՄՆ դեսպանը որպես երրորդ, նոր ձևավորվող, տնտեսական բևեո է նշում Հովիկ Աբրահամյանին, որը փորձում է հաստատվել որպես ինքնուրույն խաղացող:
Ռոբերտ Քոչարյանի տնտեսական կայսրության մեկնությամբ հանդես գալով ամերիկացի դիվանագետն անդրադարձել է դրա առանցքային մի շարք ներկայացուցիչների: Այսպես, փաստաթղթում հատուկ ընդգծվում է. «Գագիկ «Դոդի Գագո» Ծառուկյանը նվիրված է Քոչարյանին այնպես, ինչպես Միկա Բաղդասարովն ու ու Ֆլեշի Բարսեղը՝ Սերժ Սարգսյանին»: Շեշտելով Գ. Ծառուկյանի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարը լինելու հանգամանքը՝ դեսպանը մատնանշում է, որ իր աղբյուրներից մեկը ենթադրություն է կատարել, ըստ որի՝ «Ծառուկյւսնի բիզնեսների զգալի մասն իրականում պատկանում Է Ռոբերտ Քոչարյանին, մինչդեռ ինքը՝ Ծառուկյանը, ընդամենը բաժնետեր է և ուրիշ ոչինչ»: Դեսպանը նկատում, է, որ եթե նույնիսկ այդ ենթադրությունը չի համապատասխանում իրականությանը, այդուհանդերձ, միանգամայն հստակ է, որ «Ծառուկյանի հզորացումն այդքան ակնհայտ և ընդգծվող չէր լինի, եթե նա իր թիկունքում չունենար Քոչարյանի անթաքույց աջակցությունը»: Ամերիկացի դիվանագետը հիշատակում է, որ Ծառուկյանը տնօրինում է ալկոհոլի արտադրության զգալի մասը, և որպես օրինակ՝ նշում նրան պատկանող «Երևան/Նոյ» կոնյակի ու գինու գործարանը:
Այս գաղտնազերծված փաստաթուղթը Քոչարյանի տնտեսական բուրգի առանցքային դերակատարների թվում հիշատակում է նաև նրա որդուն՝ «Սեդրակ Քոչարյանին, որը զբաղված է բազմազան բիզնեսների վերահսկողությամբ»: Նրա ունեցվածքի թվում դեսպանը մատնանշում է «Արդշինինվեստ» բանկն ու «Կոնվերս» բանկը: Յովանովիչը տեղեկացնում է, որ վերը հիշատակված վերջին բանկը պաշտոնապես պատկանում է արգենտինացի միլիարդատեր էդուարդո էռնեկյանին, որը չափազանց մտերիմ է Քոչարյանների ընտանիքի հետ, ուստի և լիովին հնարավոր է, որ Ռ. Քոչարյանը կամ նրա որդին լուրջ տնտեսական հետաքրքրություններ ունենան «Կոնվերս» բանկի նկատմամբ:
Ամերիկացիների հիշատակմամբ՝ Ս. Քոչարյանը ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանի և Հ2 հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանի հետ միասին վերահսկում է հեռախոսների և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաների ներմուծումը Հայաստան: Ի դեպ, դեսպանը հատուկ ուշադրության է արժանացնում այն փաստը, որ Արմեն Գևորգյանը եղել Է Ռ. Քոչարյանի վստահելիներից մեկը, նրա աշխատակազմի ղեկավարը, բայց Սարգսյանի կողմից նշանակվել Է փոխվարչապետի պաշտոնում: Հատկանշական Է, որ Ս. Մայրապետյանի շուրջ ամերիկացիները զարմանք են հայտնում ու նկատում, որ այդպես Էլ չեն կարողացել հասկանալ, թե նա առավելապես ում Է նվիրված՝ Ռ. Քոչարյանին, թե Ս. Սարգսյանին:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:










































