Thursday, 25 06 2026
17:50
Մակրոնը հայտնել է Սիցիլիայի ափերին ՌԴ-ի հետ կապված լցանավ կալանելու մասին
Մաթևոսյանը հանդիպել է Bezos Earth Fund-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ
17:30
Մեծ Բրիտանիայում գրանցվել է հունիսի բացարձակ ջերմաստիճանային ռեկորդը՝ +36.1°C
Նոր պատմական ռեկորդ. 823,584 աշխատատեղ
17:10
Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի Պարսից ծոցի երկրների շահերը․ Ռուբիո
ԱԽ քարտուղարը մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովին
16:50
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետ է նշանակվել հայազգի պաշտոնյա
Նախորդ տարվա մայիսի համեմատ ՏԱՑ-ի հավելաճը 11.7% է եղել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի
Ունեմ ցանկություն շարունակել առողջապահության նախարարի պաշտոնավարումը․ Անահիտ Ավանեսյան
16:10
Իտալիան հակադարձել է Ռյուտեի խոսքերին Իրանի դեմ հարձակումներում ԱՄՆ-ին աջակցելու մասին
Այլևս քողարկված խոսելու կարիք չկա․ այս ընտրարշավի ընթացում ոչ մի թաքնված թեմա չի եղել․ վարչապետ
15:50
ՖԻՖԱ-ն թույլատրել է ՌԴ մինչև 15 տարեկանների հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը
Մարդիկ «Նիժնի Տապռից» եկել են, Հայաստանը լավ չգիտեն․ վարչապետ
Թուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվել
Առաջիկանում ՀՀ-ԱՄՆ փաստաթուղթը կվավերացնենք և կանցնենք բուն գործընթացին․ վարչապետ
15:10
Մակրոնը և ֆոն դեր Լայենը համերաշխություն են հայտնել Վենեսուելային ավերիչ երկրաշարժերից հետո
Թուրքիան Ռուսաստանի համար ՆԱՏՕ-ի անդամ չէ՞
14:50
Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները
Ի՞նչ հարցեր են քննարկվելու Ուրսուլա դեռ Լայենի և Մարթա Կոսի հետ Երևանում․ վարչապետի պարզաբանումը
14:30
Դիաս Կանելն ԱՄՆ-ին մեղադրել է Կուբայի դեմ անողոք պատերազմ վարելու համար
Եթե հարցերն արագ չկարգավորենք, ԵԱՏՄ-ի քայքայումը դառնալու է անխուսափելի․ վարչապետ
14:10
Իրանի ԱԳՆ-ն քննադատել է ՆԱՏՕ-ի երկրներին Թեհրանի հետ հակամարտության ժամանակ Վաշինգտոնին օգնելու համար
Մարդիկ կունենան հնարավորություն ֆինանսավորել ԶԼՄ-ներին, կուսակցություններին և ՀԿ-ներին․ վարչապետ
13:50
ԱՄՆ-ն 25 միլիոն դոլար կներդնի Փոթիի նավահանգստի ընդլայնման համար
ՀՀ-ի և Ադրբեջանի գործողությունների միջև հավասարության նշան է դրել կալուգացի օլիգարխը, ոչ թե ես
13:30
ԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ հակամարտության հարցում Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձևը
«Ես քեզ եմ տալիս, դու քու ձեռով կանես ինչ անում ես»․ ընտրակաշառքի նոր դեպքեր՝ ԲՀԿ-ում․ ՀԿԿ
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 290-ը
Հայաստանում բջջային հեռախոսների սև շուկայի դարաշրջանն ավարտվում է․ Փաշինյան

Ադրբեջանը տվել է շանսը․ Հայաստանը մասնակցելու է ՆԱՏՕ-ի Noble Partner 2017 զորավարժություններին

Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի մեծամասշտաբ Noble Partner 2017 զորավարժություններին, որոնք մեկնարկելու են հուլիսի 30-ին վրացական Վազիանի պոլիգոնում, մասնակցելու են ալյանսի հինգ և դաշնակից երեք երկրներ՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Սլովենիա, Թուրքիա, Ուկրաինա, Վրաստան:

Ընդհանուր առմամբ զորավարժություններում ներգրավված են լինելու այս երկրների զինված ուժերի 2800 ներկայացուցիչներ: Noble Partner ծրագիրը հիմնադրվել է 2015թ-ին և հիմնականում նախատեսված է եղել Վրաստանի համար՝ նպաստելու այդ երկրի զինված ուժերի համապատասխանեցմանը ՆԱՏՕ-ի չափանիշներին, սակայն ժամանակի ընթացքում ծրագիրն ընդլայնվել է աշխարհագրական իմաստով, և հարստացել է դրա բովանդակային բաղկացուցիչը:

Խիստ ուշագրավ է Noble Partner-ին Հայաստանի մասնակցությունը Ադրբեջանի հրավերը մերժելու ֆոնին:

Գլոբալ առումով ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից և նպաստում է Ռուսաստանից միակողմանի կախվածության մեղմացմանը, արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիային: Երևանը պարտավոր է հավատատարիմ մնալ այս քաղաքականությանը` միջազգային հարաբերություններում Հայաստանի սուբյեկտայնությունը մեծացնելու նպատակով:

Պակաս կարևոր չէ այն հանգամանքը, որ այս զորավարժությունների միջոցով մեր բանակում ներդրվում է ՆԱՏՕ-ի մշակույթը, որն ինստիտուցիոնալ առումով ավելացնում է մեր բանակի կենսունակությունը: Դա անհրաժեշտություն է ոչ միայն պատերազմական հնարավոր գործողությունների պարագայում, այլ նաև մեր բանակի քաղաքական իմունիտետի բարձրացման առումով, որովհետև գաղտնիք չէ, որ Ռուսաստանը հետևողականորեն ձգտում է իր վերահսկողության տակ առնել Հայաստանի զինված ուժերին:

Եվ վերջապես՝ միջազգային ինտեգրման մակարդակը էական գործոն է, որն ազդելու է Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացի վրա, մանավանդ, որ այն երկարատև է լինելու, և Հայաստանի ու Ադրբեջանի դիմակայության ելքը որոշվելու է ոչ այնքան պատերազմի դաշտում, որքան միջազգային հարթակներում՝ պայմանավորված այն հանգամանքով, թե հակամարտության կողմերից որ մեկի պահանջներն ավելի լեգիտիմ կհամարվեն հեղինակավոր կառույցներում:

Իլհամ Ալիևի ներքին և արտաքին քաղաքականության հետևանքով Ադրբեջանին սպառնում է միջազգային մեկուսացում, առնվազն լուսանցքային կարգավիճակ միջազգային մի շարք ծրագրերում:

Ահա այս ֆոնին խիստ կարևոր է Հայաստանի նախաձեռնողականությունն ու արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիան, որոնք եթե համադրվեն ներքին համակարգային բարեփոխումների բաղադրիչով, ապա լուրջ հայտ կդառնան նոր որակի պետության ձևավորման համար: Միայն Ադրբեջանի հանդեպ Հայաստանի որակական առավելությունը կարող է կանխորոշել մեր հաջողությունը Ղարաբաղյան դիմակայությունում:

Ադրբեջանը մեզ տվել է այդ շանսը, մնացածը կախված է մեր կամքից ու ցանկությունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում