Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սկսել է իր շրջագայությունը դեպի Պարսից ծոցի 3 երկիր: Նրա առաջին կանգառը Սաուդյան Արաբիան է, որտեղ Էրդողանը կփորձի կարգավորել արաբական երկրների և Կատարի միջև սրվող դիվանագիտական կոնֆլիկտը։ Այս մասին հայտնում է Press TV-ն-ն։
Կիրակի Ջեդդա քաղաքում նրան ընդունել է Սաուդյան թագավոր Սալման բին Աբդուլազիզ ալ-Սաուդը: Այնուհետև Էրդողանն այցելելու է Քուվեյթ, որը նույնպես ակտիվ կողմ է Կատարի շուրջ ծագած կոնֆլիկտում։
Այսօր Էրդողանը կմեկնի Կատար, որտեղ կհանդիպի էմիր Շեյխ Թամիմ բին Համադ ալ-Թանիի հետ:











































