Wednesday, 17 06 2026
Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը
10:10
G7-ի ղեկավարները համատեղ հայտարարությամբ աջակցել են ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանավորվածություններին
Ընտրակաշառքը հանցագործություն է, դրա համակարգային ազդեցությունը՝ սահմանադրական խնդիր
Անահիտ Մանասյանը Բեռլինում ելույթ է ունեցել ՄԻԵԴ վճիռների կատարմանը նվիրված միջազգային միջոցառմանը
Սպասվում է կարճատև անձրև
Իրան–ԱՄՆ հնարավոր համաձայնությունը ակնհայտ կդարձնի, որ «3+3» ձևաչափը մեռած է
Մատակարարման արգելքները քաղաքականության հետ կապ չունեն. «Ռոսսելխոզնադզոր»
09:10
Հունգարիայում նույն անձը չի կարողանա երկու անգամից ավելի լինել վարչապետ
Հրվ. Կովկասը Ֆիդան-Լավրով բանակցությունների առանցքում. ի՞նչ են քննարկել երկու արտգործնախարարները
08:50
FBI-ն կանխել է Սպիտակ տան բակում ծրագրված հարձակումը
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Ներքին տեղահանված անձանց համար կայուն լուծումների առաջխաղացում» խորագրով քննարկմանը
08:10
Նավթի գները նվազել են – 16/06/26
Ո՞ր «կետում է Մոսկվան առարկում հայ-ադրբեջանական գործընթացի դրական զարգացմանը»
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները

Ցանկալի է ՀՀ-ԵՄ համագործակցության ապագա պայմանագրի ուրվագիծն ավարտել Վիլնյուսին ընդառաջ. Պիտեր Ստանո

Ցանկալի է ՀՀ-ԵՄ համագործակցության ապագա պայմանագրային բազայի ուրվագծումն ավարտին հասցնել Վիլնյուսին ընդառաջ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքական հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի օգնական Պիտեր Ստանոն` անդրադառնալով Երևանի և ԵՄ-ի միջև ներկայումս ընթացող երկխոսությանն ու ՀՀ-ԵՄ համագործակցության հնարավոր ձևաչափերի մշակմանը:

Նա վերահաստատեց Ֆյուլեի հայտնած միտքն այն մասին, որ ԵՄ-ն մտադիր է շարունակել իր քաղաքական համագործակցությունը Հայաստանի հետ այն մակարդակով, որը համապատասխանում է Հայաստանի հավակնություններին: Իսկ ավարտին հասցնել Ասոցացման համաձայնագիրը, որի շուրջ իրենք բանակցել են Հայաստանի հետ, նրա պնդմամբ, հնարավոր չի լինի, քանի որ այն համատեղելի չէ ՄՄ-ին միանալու Հայաստանի ցանկության հետ: Սակայն Պիտեր Ստանոն նաև նկատեց, թե չափազանց վաղ է հայտարարել «Արևելյան գործընկերության» վիլնյուսյան գագաթնաժողովում հնարավոր փաստաթղթի ընդունման մասին:

«Բայց ակնհայտ է, որ մեզ անհրաժեշտ է սկսել ուրվագծել պայմանագրային ապագա բազան՝ Հայաստան-ԵՄ համագործակցության համար, որը համատեղելի կլինի Հայաստանի վերջերս արած քաղաքական ընտրության հետ: Ասոցացման համաձայնագիրը և ԽՀԱԱԳ պայմանագիրն այլևս սեղանին չեն, և ներկայիս գործընկերությունն ու համագործակցության համաձայնագիրը համապատասխանաբար պետք է փոխարինել: Սա համալիր առաջադրանք է, որի համար անհրաժեշտ է պատշաճ ուրվագծում և կոնսուլտացիա, ցանկալի է, որ ավարտին հասցվի Վիլնյուսի գագաթնաժողովին ընդառաջ: Ակնհայտորեն դա պետք է որ միմյանց հետ համաձայնեցված արդյունք լինի, և մենք ակնկալում ենք շարունակել երկխոսությունը Երևանի հետ՝ մեր հարաբերությունների ապագա ձևաչափի վերաբերյալ»,- պարզաբանեց Շտեֆան Ֆյուլեի օգնական Պիտեր Ստանոն: Սակայն վերջինս չպարզաբանեց` ներկայումս կա՞ արդյոք երկխոսություն Երևանի և ԵՄ-ի միջև հնարավոր փաստաթղթի կամ դրա ուրվագծի շուրջ:

Հարցին, թե ԵՄ-ի հետ Հայաստանի ասոցացման վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի դիրքորոշումը տարբերվո՞ւմ է արդյոք Եվրախորհրդարանից դիրքորոշումից, որտեղ արդեն քննարկվում է համաձայնագիր, որը ենթադրում է ՀՀ-ԵՄ գործակալությունների հետ համագործակցություն, որն ըստ էության քաղաքական համագործակցություն չէ, նա պատասխանեց, որ ԱՀ/ԽՀԱԱԳՊ-ն անհամատեղելի է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հետ թե՛ տեխնիկական, թե՛ իրավական պատճառներով, մինչդեռ ԵՄ ծրագրերին Հայաստանի մասնակցությունը հնարավոր է: Նա նշեց, որ ԵՄ-ն ցանկանում է շարունակել Հայաստանի հետ համագործակցությունը մի շարք ոլորտներում, ինչպիսին ժողովրդավարությունն է, լավ կառավարումը, մարդու իրավունքները, ճյուղային համագործակցությունը մի շարք ոլորտներում. սրանք համատեղելի կլինեն ներկայիս ընտրության հետ:

Անդրադառնալով ԱՀ տեքստի հրապարակման անհրաժեշտության մասին պնդումներին` Շտեֆան Ֆյուլեի օգնականն ասաց, որ դիտարկվում է այն հարցը, թե հնարավոր է արդյոք հրապարակել վերջնական տեքստը: Ըստ նրա` կան որոշակի իրավական հարցեր, որոնք պարտադիր պետք է լուծվեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում