Այս տարվա ապրիլին հաջողությամբ գործարկվել է XXX պոռնոկայքերի համար նախատեսված ինտերնետային տիրույթը: Ըստ ICM Registry ընկերության ղեկավար Պատրիկ Դոնալդսոնի, որին պատկանում են այդ տիրույթի կառավարման իրավունքները՝ առանց որևէ գովազդի այդ տիրույթի կայքերի մուտքը կազմել է 260 հազար, իսկ ամենաշատը գրանցվել են Ռուսաստանից` 50 հազար: Այս մասին հաղորդում է CNews.ru կայքը:
Հիշեցնենք, որ ապրիլի սկզբին XXX տիրույթում սկսեցին գործել առաջին կայքերը, որոնք նախատեսված են մեծահասակների համար: Առաջին կայքերը, որոնք գրանցվեցին այս տիրույթում sex.xxx, xxx.xxx և porn.xxx կայքերն էին:
ICM Registry ընկերությունում հայտարարել են, որ կայքերի պաշտոնական գրանցումը կսկսվի այս տարվա նոյեմբերից: Սակայն այդ գործըթնացը լինելու է բավականին խիստ, ինչը թույլ կտա ապահովել հայտնի ընկերությունների բրենդները:
Նախնական տվյալներով՝ յուրաքանչյուր կայքի գրանցումը ընկերություններին կարժենա 60-70 դոլար: Արդեն ստացվել է 600 հազար հայտ՝ այս տիրությում կայք գրանցելու հնարվորություն ստանալու համար:










































