Քեմբրիջի դքսի և դքսուհու որդու՝ Ջորջի մկրտությունն արքայական Սենթ Ջեյմս դղյակի մատուռում տեղի կունենա հոկտեմբերի 23-ին: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Կնունքի արարողությունը կիրկանացնի Քենթերբերի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբին:
Հիշեցնենք, որ արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի որդին ծնվել է հուլիսի 22-ին և ստացել է Ջորջ Ալեքսանդր Լուի անունը:







































