Ազգային անվտանգության գործակալությունում ներքին հետախուզման ընթացքում բացահայտվել է 12 դեպք, երբ հատուկ ծառայությունների աշխատակիցները գաղտնալսման ծրագիրն օգտագործել են անձնական նպատակներով: Այս մասին նշվում է ԱԱԳ գլխավոր քննիչ Ջորջ Էլարդի պատասխան նամակում՝ ուղղված հանրապետական սենատոր Չարլզ Գրասլիին: Նամակի ամբողջական տեքստը հրապարակված է NBC հեռուստաալիքի կայքում:
Փաստաթղթում նշվում է, որ 12 օրինախախտումները տեղի են ունեցել 2003-2013-ի ընթացքում: Միջադեպի հետաքննությունը շարունակվում է, և մեղավորներից ոչ ոք դեռևս չի պատժվել:
Գործակալները կարող էին գաղտնալսել միայն արտասահմանյան հեռախոսահամարների զրույցները, ուստի գաղտնալսվել են նախևառաջ նրանց ծանոթ օտարերկրացիները:










































