Նախօրեին Նյու Յորքում կայացել է երգչուհի Մադոննայի և հայտնի լուսանկարիչ Սթիվեն Քլյայնի նոր կարճամետրաժ Secret Project Revolution ֆիլմի պրեմիերան, տեղեկացնում է eg.ru-ն:
17 րոպեանոց սև-սպիտակ հոլովակի ցուցադրման ժամանակ դահլիճի առաջին շարքերում են եղել Լինդսի Լոհանը, Շոն Փենը ու այլ աստղեր:
Թեև Մադոննան պրեմիերային շատերին էր հրավիրել, սակայն հենց Շոն Փենն էր նրա համար ամենացանկալի հյուրը:
Իր առաջին ամուսնուց Մադոննան ամուսնալուծվել է գրեթե մեկ քառորդ դար առաջ, երբ Շոնը լքեց նրան՝ հեռանալով Ռոբին Ռայթի մոտ:
Շոնի ու Ռոբինի ամուսնությունը վաղուց է փլուզվել, Մադոննան էլ իր հերթին ձգտում է պաշտոնական կապանքներով իրեն չկաշկանդել՝ փոխելով երիտասարդ սիրեկաններին:
Հանդիպելով երեկույթին՝ նախկին ամուսինները չեն կարողացել զսպել իրենց ուրախությունը: Տեսնելով Շոնին՝ Մադոննան ամբողջ երեկոյի ժամանակ նրանից պոկ չի եկել: Զույգը շարունակ զրուցել է ու միասին լուսանկարվել:
Մադոննան ու Շոն Փենն ամուսնացել են 1985թ.: Նրանց համատեղ կյանքի, միմյանց նկատմամբ խանդի մասին լեգենդներ էին պտտվում: Շոնը, սակայն, միակ տղամարդն էր, ում շիկահեր անկառավարելի երգչուհին ենթարկվում էր:
Զույգն ամուսնալուծվել է 1989թ.: 2 տարի անց նկարահանվեց «Մադոննայի հետ անկողնում» ֆիլմը: Հարցին, թե ով է իր կյանքի սերը, Մադոննան պատասխանել է. «Ամբո՞ղջ: Շոնը»:











































