Wednesday, 01 07 2026
12:50
Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները
Տիգրան Վիրաբյանը՝ ԿԳՄՍ փոխնախարար
12:30
Ֆրանսիայի հաջորդ նախագահի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 18-ին. France24
Դանիել Դանիելյանը և Հասմիկ Ավագյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարների պաշտոններից
12:10
Կոնգրեսի անդամները չեն ընդունել Լիբանանում մարտերին ԱՄՆ ուժերի մասնակցության դեմ բանաձևը
«Լիկբեզ» Ջեյհուն Բայրամովի համար
11:50
Մարկո Ռուբիոն չի առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում, եթե առաջադրվելու ցանկություն հայտնի Ջեյ Դի Վենսը. AP
Բանակում մեծ ռեսուրս ենք կորցրել պարոն Քոչարյանի պատճառով կամ շնորհիվ․ Հայկ Սարգսյան
Ղազախստանում այսօրվանից գործում է նոր Սահմանադրությունը
Կեղծիքը թաքցնել չի ստացվի․ Ալեքսանյանի նախագիծը՝ զորակոչից ազատված անձանց բուժքննության վերաբերյալ
11:10
Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կարող են աշխատանքային խումբ ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու նպատակով
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Չինաստանի երկաթուղային ցանցը մինչև ամառվա վերջ կսպասարկի ավելի քան 1 մլրդ ուղևորափոխադրում
Կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ
10:30
Կատարի ԱԳ նախարարը Թրամփի բանագնացների հետ քննարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքը
Այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր
10:10
Աֆղանստանը հայտնել է Պակիստանի դեմ օդային հարձակման մասին
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
09:50
Սի Ծինփինը կոչ է արել թիմակիցներին պայքարել Կոմունիստական կուսակցության առաջընթացը խոչընդոտող երևույթների դեմ
09:40
ԱՄՆ-ն երկրաշարժից հետո ավելի քան 900 զինվոր է ուղարկել Վենեսուելա
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Տեղումներ չեն սպասվում
09:10
Շվեդիան Ուկրաինային նոր կործանիչներ կտրամադրի
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
08:50
Թրամփը կրիպտո նախագծերից ավելի քան 1,4 միլիարդ դոլարի եկամուտ է հայտարարագրել
Լարսը բաց է
08:30
Նավթի գներ – 30/06/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում

Որքան են նվազել բնակարանների գները, և ինչու էր ԱՎԾ-ն դա թաքցնում

Մեկ տարվա ընթացքում Երևանում բնակարանների գների զգալի  էժանացում է արձանագրվել: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների  համաձայն՝ Երևանում միայն Կենտրոն վարչական շրջանում են բազմաբնակարան բնակելի շենքերում բնակարանները թանկացել, մյուս վարչական շրջաններում մեկ քմ-ի հաշվով գների նվազում է նկատվել։ Մասնավորապես, եթե նախորդ տարվա մայիս ամսին Կենտրոն վարչական շրջանում բազմաբնակարան շենքերի բնակարանների մեկ քմ շուկայական գինը 428 հազար դրամ էր, ապա այս տարվա մայիսին կազմել է 450 հազար դրամ, իսկ մյուս վարչական շրջաններում պատկերն այլ է։

Տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը ընդգծում  է, որ Կենտրոն վարչական շրջանում բնակարանները առհասարակ թանկ են, հետևաբար դրանցից մի քանիսի  վաճառքի հիման վրա է  Կենտրոնում բնակարանների գների աճ արձանագրվել,  սակայն իրականում ընդհանրապես անշարժ գույքի գները ոչ միայն Երևանում, այլև մարզերի քաղաքներում էականորեն նվազել են՝ վերջին 5 տարվա ընթացքում հասնելով ամենացածր մակարդակին։

Նկատենք, որ մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում այդ գինը նախորդ տարվա մայիսին կազմել է 357 հազար, այս տարվա մայիսին՝ 340 հազար, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում նախորդ տարվա մայիսին՝ 283, այս տարվա մայիսին՝ 268 հազար դրամ, Նոր Նորք վարչական շրջանում նախորդ տարվա մայիսին՝ 254, այս տարվա մայիսին՝ 230, Ավան վարչական շրջանում՝ նախորդ տարվա մայիսին՝ 261, այս տարվա մայիսին՝ 247, Էրեբունի վարչական շրջանում՝ նախորդ տարվա մայիսին՝ 252, այս տարվա մայիսին՝ 237 հազար, Շենգավիթ վարչական շրջանում՝ նախորդ տարվա մայիսին՝ 257, այս տարվա նույն ամսին՝ 240 հազար, Դավիթաշեն վարչական շրջանում՝ նախորդ տարվա մայիսին՝ 276, այս տարվա նույն ամսին՝ 250 հազար դրամ:

«Անշարժ գույքի գների նվազումը Հայաստանում բնական երևույթ պիտի լիներ, որովհետև չկա տնտեսական աշխուժություն, բնակչության գնողունակությունը չի աճել, հարստությունը կենտրոնացած է մի փոքր խումբ մարդկանց ձեռքին, և այդ մարդիկ անընդհատ հարստանում են, իսկ բնակչության մյուս հատվածը գնալով աղքատանում է, և այդ  եկամուտների բևեռացումը շատ լուրջ խնդիր է Հայաստանում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Հայկ Գևորգյանը։

Վերջինից հետաքրքրվեցինք, թե որքանո՞վ է այս պատկերի վրա ազդեցություն ունեցել օրեցօր աճող արտագաղթը, ինչին ի պատասխան՝ նա շեշտեց, որ արտագաղթը այս ամենի վրա ազդող ամենամեծ գործոններից մեկն է։

«Մարդկանց հեռանալով, բնականաբար, առաջանում է անշարժ գույքի գերառաջարկ, ու ինչպես ցանկացած ապրանքի, այնպես էլ անշարժ գույքի դեպքում շուկայում դրանից չափից շատ լինելու պարագայում գինը նվազում է»,- ասաց նա։

Հայկ Գևորգյանը ուշադրություն է հրավիրում հատկապես այն հանգամանքի վրա, որ անշարժ գույքի գները սահուն կերպով  նվազում են դեռևս 2012թ.-ից սկսած, բայց պաշտոնական վիճակագրությունը գների նվազում արձանագրել է միայն այս տարվա համար, ինչը ըստ բանախոսի՝ կասկածելու առիթ է տալիս։

Նա պարզաբանում է. «Ես կարծում եմ, որ այստեղ փորձել են նաև վիճակագրության մեջ մեթոդոլոգիա փոխել և գոնե այս տարվա համար իրականությանը մոտ պատկեր արտացոլել։ Անշարժ գույքի շուկայում գները նվազում են  2012թ.-ից, բայց  ԱՎԾ-ն դա ցույց չէր տալիս,  չգիտես ինչու՝ կադաստրը դա չէր ֆիքսում, իսկ այս տարի հանկարծ սկսել են ֆիքսել։ Թե ինչու են այդպես վարվել՝ այս առումով որևէ վարկած հստակ չեմ կարող պնդել, բայց այն, որ վիճակագրության վարման հետ կապված խնդիրներ են եղել,  ակնհայտ է։ Սա ինձ համար տարակուսելի է, և չեմ կարող ասել, թե որքանով է սա ճշգրիտ արտահայտում շուկայի իրական վիճակը»:

Տնտեսական մեկնաբանի համոզմամբ՝ անշարժ գույքի գների այս տխուր  դինամիկան փոխելու համար նախևառաջ պետք է պահանջարկը  գերազանցի առաջարկին։ Բացի դրանից՝ պետք է փոխել նաև երկրի սոցիալ-տնտեսական անմխիթար վիճակը։

«Պետք է ներգաղթ լինի, կամ երկրի բնական աճը պետք է կտրուկ մեծանա, տնտեսությունը պիտի կտրուկ աշխուժանա, բնակչության եկամուտները պետք է մեծանան, գնողունակ պահանջարկ պիտի առաջանա, ինչը ես, համենայնդեպս, առաջիկայում   բացառում եմ և նման հեռանկարներ էլ, ցավոք սրտի, չեմ տեսնում»,- եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում