Անգլիայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Դեյվիդ Մոյեսը հայտարարել է, որ հոլանդացի հարձակվող Ռոբին վան Պերսին վերականգնվել է վնասվածքից:
Հիշեցնենք, որ հարձակվողը բաց էր թողել «կարմիր սատանաներ»-ի վերջին 2 խաղերը: Այժմ նա կարող է մասնակցել «Վեսթ Բրոմվիչ»-ի դեմ առաջիկա հանդիպմանը:
«Ռոբինը կարող է մասնակցել «Վեսթ Բրոմվիչ»-ի դեմ խաղին: Չգիտեմ՝ նրան կընդգրկեմ թիմի մեկնարկային կազմում, թե ոչ, բայց նա արդեն մարզվում է ամբողջական ծրագրով»,- հայտարարել է Մոյեսը:






































