Ամերիկացի փոփ-երգչուհի Քրիստինա Ագիլերան շարունակում է ցուցադրել իր բարեկազմ մարմինը՝ կիպ զգեստներ կրելով: Գեղեցկուհին պարբերաբար հանրությանը երևում է կարճ զգեստներով, գրում է viva.ua-ն:
Նրան հաջողվեց վերադարձնել իր բարեկազմ մարմինը ու չաղլիկից վերածվել իսկական բարեկազմ գեղեցկուհու:
Ամերիկյան Life & Style տաբլոիդը իմացել է աստղի բարեկազմ կազմվածքի գաղտնիքն ու պարզել, որ նրան նիհարել է օգնել հատուկ դիետան: Երգչուհին հրաժարվել է ալկոհոլից՝ իրեն թույլ տալով խմել մեկ բաժակ գինի շաբաթվա ընթացքում, ինչպես նաև անցել է հատուկ սննդակարգի:
Նախաճաշին երգչուհին իրեն թույլ է տալիս միայն 1 կտոր բեկոն ավոկադոյով, ճաշին՝ հավ աղցանով, իսկ ընթրիքին՝ բանջարեղենով ձուկ: Ու ոչ մի աղանդեր:








































