ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հանդիպել է Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ:
Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ կողմերը քննարկել են երկկողմանի և բազմակողմանի համագործակցության հարցեր: Ալբանիայի վարչապետը հատուկ ընդգծել է Միխեիլ Սաակաշվիլիի օրոք իրականացված բարեփոխումները:
Նրա խոսքերով՝ Վրաստանի նախագահը ալբանացի երիտասարդ սերնդի քաղաքական գործիչների հերոսն է:
«Նա մեզ ապացուցեց, որ անհնարին ոչինչ չկա, եթե մարդ ունի հստակ տեսություն և դրան հետևելու կարողություն: Միևնույն ժամանակ, մեր բախտը բերել է, քանի որ շատ բան ենք սովորում նրա փորձից և կարող ենք միմյանց հետ կիսվել մեր գաղափարներով»,- ասել է Էդի Ռաման:










































