Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականների հաղորդագրության համաձայն՝ Սակրամենտո քաղաքի շրջաններից մեկը ենթարկվել է ասիական մարմարե փայտոջիլների հարձակմանը:
Քաղաքի բնակիչները բահերով են սպանում միջատներին, որոնք նրանց բնակարաններում բազմացել են ահռելի քանակությամբ:
Գիտնականները ենթադրում են, որ փայտոջիլի այդ տեսակը կարող էր Ամերիկա ներթափանցել Թայվանից կամ Կորեայից: Սովորական փայտոջիլից մեծ միջատները կարող են իրենց հզոր թևերի շնորհիվ հաղթահարել հսկայական տարածություն:
Դրանք սնվում են խնձորներով, խաղողով ու այլ բույսերով:
Գիտնականները դրա հետ կապված՝ պլանավորում են ԱՄՆ ներմուծել իշամեղուների հատուկ տեսակ, որոնք մակաբույծի պես կնստեն փայտոջիլների թրթուրների վրա:








































