Մեծ Բրիտանիայի թագավորական փոստը կառավարության կողմից գնահատվել է 3.3 միլիարդ ֆունտ (5.28 միլիարդ դոլար): Այս մասին հայտնում է BBC-ն: Ընկերության մասնավորեցման շրջանակում փոստի մեկ բաժնետոմսը կվաճառվի 260-330 պենսով:
Բիզնեսի հարցերով դեպարտամենտը հայտնել է, որ բաժնետոմսերը կտեղաբաշխվեն Լոնդոնի բորսայում արդեն հոկտեմբերին: Այսօր տեղի կունենա փոստի աշխատողների քվեարկությունը՝ այդ ծրագրին դիմակայելու անհրաժեշտության հարցով:
Կառավարությունը ծրագրում է վաճառել ավելի քան 5 դարի պատմություն ունեցող ընկերության բաժնետոմսերի 10.1-52.2 տոկոսը:










































