Իտալացիները հուլիսին սկսել են ավելի քիչ վերնազգեստ, այդ թվում՝ բնական մորթուց մուշտակ գնել, սակայն մեծացրել են սննդամթերքի վրա ծախսվող գումարի չափը: Այս մասին է վկայում մանրածախ վաճառքի վիճակագրությունը՝ փոխանցում է Lenta.ru-ն:
Վերնազգեստի վաճառքը հուլիսին, 2012-ի նույն ամսվա համեմատ, կրճատվել է 1.2 տոկոսով: Սննդամթերքի վաճառքը հակառակը՝ տարեկան կտրվածքով աճել է 0.2 տոկոսով:
Ավելի շոշափելի է կենցաղային էլեկտրական տեխնիկայի վաճառքի անկումը: Անցած տարվա հուլիս ամսվա համեմատ վաճառքը նվազել է 4.5 տոկոսով:
Այս ամենի պատճառը տնտեսական ռեցեսիան է, որը նկատվում է 2011-ի կեսից: 2013-ի երկրորդ եռամսյակում Իտալիայի ՀՆԱ-ն տարեկան կտրվածքով կրճատվել է 2 տոկոսով, իսկ եռամսյակային կտրվածքով՝ 0.2 տոկոսով:











































