Մոնտանա նահանգի նախկին ուսուցիչ Ստեյսի Դին Ռեմբոլտը, ով մեկ ամսվա ազատազրկման էր դատապարտվել դեռահաս աղջկա բռնաբարության համար, ինքնասպան է եղել: Նա ազատ էր արձակվել հինգշաբթի՝ բանտարկության ժամկետի ավարտից հետո: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Ռեմբոլտը խոստովանել էր, որ 2008 թվականին բռնաբարել էր իր աշակերտուհի Չերիս Մորալեսին, ով այն ժամանակ 14 տարեկան էր: Աղջիկն ինքնասպան է եղել 17-ամյակը լրանալուց կարճ ժամանակ առաջ:
Դատավճռի մեղմությունն ու երեխայի ճակատագիրն արժանացել էին հասարակության ու մամուլի լայն ուշադրությանը: Վրդովմունք էին առաջացրել դատավոր Թոդ Բաֆի խոսքերը, ով դատավարության ժամանակ ասել էր, թե բռնության 14-ամյա զոհը եղել է իր փաստացի տարիքից ավելի մեծ: Ավելի ուշ դատավորը ներողություն էր խնդրել իր խոսքերի համար և փորձել վերանայել վճիռը, սակայն հեռացվել էր Մոնտանայի Գերագույն դատարանի կողմից, որը զբաղվում էր դատավճռի վերաբերյալ դատախազության բողոքարկմամբ: Իրավապաշտպան ակտիվիստներն այս շաբաթ բողոք էին ներկայացրել դատարան՝ պահանջելով պատժել դատավոր Բաֆին: Միջնորդության տակ ստորագրել էր մոտ 140 հազար մարդ:
Դատարանը Ռեմբոլդի դեմ ավելի քան 14 տարվա փորձնական ժամկետ էր սահմանել:












































