Ճապոնիան 3 տարում 3 մլրդ դոլար կուղղի աշխարհում կանանց սոցիալական, տնտեսական, կրթական ու բժշկական խնդիրների լուծմանը, հայտարարել է վարչապետ Սինձո Աբեն՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Նա նշել է, որ Ճապոնիայում ու աշխարհում կանանց ներուժը պետք է հիմք դառնա տնտեսության համար, և այն անվանել է «womenտնտեսություն»:
«Մենք պետք է ստեղծենք հասարակություն, որը կզարգացներ կանանց կարողությունները, հասարակություն, որտեղ պայմաններ կստեղծվեին կանանց աշխատանքի համար, և նրանց կյանքը բովանդակալից ու լիարժեք կլիներ: Ճապոնիան այդ ուղղությամբ ջանքեր կգործադրի և պետական միջոցներ կհատկացնի այդ նպատակների համար»,- ասել է Ճապոնիայի վարչապետը:











































