Երկու գլենդելաբնակ հայ անչափահասներ 80 անձանց թվում հայտնվել են եզրափակչում, որոնց ֆիլմերը հաջորդ ամիս կցուցադրվեն Նյու Յորքի Թայմս Սքվերում՝ Ավագ դպրոցների համաամերիկյան կինոփառատոնին: Այս մասին հայտնում է Glendale News- Press-ը:
Ավելի քան 1000 հավակնորդ կարճամետրաժ ֆիլմերի շարքում ընտրվել են Արթին Արութունյանսի և Արիս Եղիազարյանի ֆիլմերը: Ֆիլմերը կցուցադրվեն՝ սկսած հոկտեմբերի 4-ից:
Ֆիլմերի քննադատությամբ կզբաղվեն դերասաններն ու ֆիլմմեյքերները, որոնց թվում կլինեն Հենրի Ուինքլերը, Դիաբլո Քոդին, Դիլան ՄաքԴերմոթն ու Քրիստեն Ստյուարտը:
Անցած տարի՝ 18 տարեկանում, երբ Արութունյանսը Հուվերի ավագ դպրոցի ուսանող էր, նկարահանել է «Երեք աստիճան» (Three Degrees) ֆիլմը, որը ֆիզիկական բանալին փնտրող մարդու սեփական երազանքների մասին է: Նա անիմացիոն stop-motion ֆիլմեր է պատրաստում 13 տարեկանից: Նա նախագծին մասնակցում է դասընկեր Ռիֆ Օլդբերգի հետ, ում հետ ծրագրում է կինոընկերություն հիմնել:
19-ամյա Եղիազարյանը նույնպես սկսել է ֆիլմեր նկարահանել դեռ փոքր տարիքից: Նա անցած տարի Գլենդելի ավագ դպրոցում ուսանելու ժամանակ նկարահանել է «Մարդասպանների մարտը» (Battle of Assassins) ֆիլմը, որը հակամարտող երկու երիտասարդների մասին է: Նրա ֆիլմը զվարճանքի համար էր՝ դպրոցական հանձնարարությունից դուրս:
Փառատոնի հիմնադիր, ֆիլմմեյքեր Էնդրյու Ջենքսը հուսով է, որ ֆիլմերի՝ մեծ էկրան բարձրանալը կխրախուսի երիտասարդների հետագա գործունեությանը:








































