Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինյեստան հերքել է շրջանառվող լուրերն այն մասին, որ իր և ակումբի ղեկավարների հարաբերությունները լարված են:
Ներկայումս ֆուտբոլիստը բանակցում է ակումբի հետ` պայմանագրի ժամկետը երկարաձգելու շուրջ: Կողմերը դեռևս համաձայնության չեն հասել:
«Իմ և «Բարսելոնա»-ի միջև հակամարտություն չկա: Ցանկանում եմ ավարտել պրոֆեսիոնալ կարիերաս կատալոնական ակումբում: Ակումբը նույնպես չի ցանկանում հրաժարվել իմ ծառայություններից: Այնպես որ բարդություններ չկան: 29 տարեկան եմ: Դեռ բավականաչափ ճանապարհ ունեմ անցնելու»,- Marca-ն մեջբերում է Ինյեստայի խոսքերը:








































