Հուլիսի 17-ին դանակահարվել է «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի ղեկավար, հոգեբան Ռուբեն Պողոսյանը: Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից: Ռուբեն Պողոսյանը թուղթ կտրելու դանակով հարվածներ է ստացել դեմքի շրջանում: Արդյունքում Պողոսյանը «դեմքի կտրած վերք, բազմաթիվ վերքեր, արյունահոսություն» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց:
«Առաջին լրատվական»-ը փորձեց մանրամասներ իմանալ նաև «Այգ» հոգեբանական կենտրոնից, սակայն մեզ պատասխանեցին, որ հրաժարվում են որևէ մեկնաբանություն տալ: «Այս պահին մենք ոչ մի մեկնաբանություն չենք տալիս»,- արձագանքեցին հոգեբանական կենտրոնից:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.00-ին, Մաշտոցի պողոտայի 40 շենքում գործող հոգեբանական կենտրոնում 1983թ. ծնված Հրանտ Հ.-ն թուղթ կտրելու դանակով հարվածներ է հասցրել Պողոսյանի դեմքին և գլխին՝ պատճառելով վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է քննություն:








































