Ամերիկյան բանտից ազատ է արձակվել «Մուսուլմանների անմեղությունը» աղմկահարույց ֆիլմի հեղինակը: 56-ամյա Մարկ Բեսլի Յուսեֆը, ով հայտնի է նաև Սեմ Բաջիլ անվամբ, բանտում անցկացրել է ուղիղ մեկ տարի՝ հաղորդում է «Ռոսիա 24» հեռուստաալիքը:
Նրա ձերբակալությունը, սակայն, կապված չէր ֆիլմի հետ: Նա ազատությունից զրկվել էր բանկային մեքենայության գործով վաղաժամկետ ազատվելու պայմանները խախտելու պատճառով: Յուսեֆին արգելված էր օգտվել համացանցից և ներկայանալ այլ անվան ներքո, ինչը նա խախտել էր նկարահանումների ժամանակ:
Այժմ նա ևս 4 տարի պետք է անցկացնի ոստիկանների վերահսկողության տակ:








































