Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները բանվորական ուժի միջոցով այսօր ժամը 06:00-ից փորձում են ապամոնտաժել Ֆիրդուսի շուկան:
Հարակից տների բնակիչները փորձում են խոչընդոտել: Այնտեղ են նաև ոստիկանության ծառայողները: Բնակիչները բանակցում են քաղաքապետարանի աշխատակիցների և ոստիկանների հետ՝ ապամոնտաժումը կասեցնելու համար։










































