Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ինքը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին բանակցությունների ընթացքում համաձայնեցրել են Սիրիայի քիմիական զինանոցին վերաբերող Քիմիական զենքն արգելող կազմակերպության որոշման նախագիծը, փոխանցում է РИА Новости-ն:
Դրանից բացի՝ նա ասել է, որ ՌԴ-ն և ԱՄՆ-ը սիրիական քիմիական զենքի վերաբերյալ բանաձև են մշակել, որը մոտակա ժամերին մուտք կարվի ՄԱԿ-ի ԱԽ:
Լավրովը հավելել է, որ բանաձևը չի ընդունվի ՄԱԿ-ի VII կանոնադրության համաձայն, որն ուժի կիրառում է թույլատրում:
Ինչպես նաև բանաձևը ենթադրում է, որ քիմիական խնդրի շուջ կհամագործակցեն ոչ միայն երկրի իշխանությունները, այլև ընդդիմությունը:
Լավրովն ասել է նաև, որ ԱԽ-ն քիմիական զենքին վերաբերող խախտումները կքննարկի անկախ բանաձևից:








































