Shamshyan.com-ի փոխանցմամբ` այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Երևանի պետական համալսարնի Իրավաբանական ֆակուլտետի 80-ամյակի կապակցությամբ մայր ԲՈՒՀ էին ժամանել մեծ թվով պաշտոնյաններ, որոնք հիմնականում մայր ԲՈՒՀ- ի Իրավաբանական ֆակուլտետի նախկին շրջանավարտներ են եղել, որոնց մի մասը նախկինում բարձր պաշտոններ են զբաղեցրել դատախազության դատական համակարգում:
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, օրերս Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով նշանակված Միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողովի նախագահ Աղվան Հովսեփյանը, ՀՀ Կրթության Գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը և այլ պաշտոնատար անձիք:
Մանրամասները` shamshyan.com-ում










































