Victoria’s Secret-ի «հրեշտակներ» Ալեսանդրա Ամբրոսիոն և Քենդիս Սվեյնփոլը մասնակցել են լողազգեստների հերթական հավաքածուի գովազդային նկարահանումներին, որոնք տեղի են ունեցել Սան Տրոպեում, հաղորդում է eg.ru-ն:
Նկարահանումների առաջին մասի համար վարձակալվել է շքեղ զբոսանավ: Քենդիսը և Ալեսանդրան գայթակղիչ կեցվածք են ընդունել, իսկ լողափին հանգստացողները կարողացել են հիանալ նրանց գեղեցկությամբ:
Մի քանի ժամ անց զբոսաշրջիկները «հրեշտակներով» ավելի քիչ հեռավորությունից հիանալու հնարավորություն են ունեցել, քանի որ նկարահանումների երկրորդ մասն անկացվել է լողափին:







































