Monday, 08 06 2026
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ
22:10
Շվեդիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
21:50
ԵՄ-ն պատրաստվում է հունիսին 9,1 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային
Լյուստրացիա կարողացանք անել, ընդդիմափոխություն՝ ոչ. մեր թիկունքում գործում էր հակառակորդը
21:30
Կոնգոյում Էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 500-ը
Ընտրակաշառք բաժանած ուժերը պատասխանատվություն են կրելու. մեծագույն հանցանք է գործվել
Իսրայելը պատրաստ է Իրանի հետ պատերազմի վերսկսման
20:50
ՆԱՏՕ-ի կործանիչները խոցել են Լատվիայի օդային տարածքում հայտնված դրոնը
Որքա՞ն ձայն է ստացել ՔՊ-ն Երևանում
20:30
ԱՀԿ-ի ղեկավարը ժամանել է էբոլա վիրուսի տարածման երկիր համարվող Ուգանդա
Կենտրոն վարչական շրջանում գրանցվել են աննախադեպ արդյունքներ
20:10
Իրաքը փակում է երկրի օդային տարածքը

Սերժ Սարգսյանի Ստրասբուրգի ճակատամարտը

Սերժ Սարգսյանը պետք է ելույթ ունենա սեպտեմբերի 30-ին մեկնարկելիք ԵԽԽՎ նստաշրջանում: Այս ելույթում նրա որևէ ասելիք այլևս կորցրել է հետաքրքրությունը` բացառությամբ իհարկե, եթե Սերժ Սարգսյանը ինչ-որ անակնկալ բան պահած չլինի Մաքսային, թե Եվրամիություն թեմայով:

Քիչ հավանական է, որ նա Ստրասբուրգում հայտարարի, թե կոնկրետ ինչ ճնշումներ են եղել իր վրա Մոսկվայից: Նա նույնիսկ ընդհանուր բնույթով չի հայտարարի այդ մասին: Սերժ Սարգսյանն ավելի հավանական է, որ կսկսի անուղղակիորեն մեղադրել Եվրոպային Հայաստանին կամ ավելի ճիշտ իրեն բավարար չափով չաջակցելու մեջ: Սերժ Սարգսյանն այդ հիմքերը նախապատրաստել է դեռևս մի քանի ամիս առաջ, երբ հայտարարում էր, որ հայ-թուրքական սահմանի փակ լինելու դեպքում Հայաստանի ասոցացումն ու ազատ առևտուրը Եվրոպայի հետ կորցնում են իմաստը: Եվրոպան այդ հայտարարություններին չարձագանքեց:

Դժվար է ասել, չարձագանքեցին, որովհետև չհասկացա՞ն, որ Սերժ Սարգսյանը իր համար նահանջի հող է պատրաստում, թե՞ պարզապես Եվրոպան չհավատաց, որ Հայաստանը կարող է լրջորեն նման պայման առաջ քաշել: Արձագանք եղավ միայն Ֆյուլեի կողմից, առնվազն հրապարակային մակարդակում, որն ամռանը գալով Երևան` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարեց, որ թող ոչ ոք չկասկածի, որ Եվրամիությունը ամեն առիթով Թուրքիային հիշեցնելու է փակ սահմանի անթույլատրելիության մասին և ասելու, որ Եվրամիության անդամ լինելը պահանջում է լավ հարևանություն: Սակայն Սերժ Սարգսյանին, իհարկե, չէին հետաքրքրում Եվրոպայի արձագանքները: Այսինքն` Սերժ Սարգսյանը նույնիսկ ուրախ կլիներ, որ Եվրոպան որևէ էական արձագանք չտար:

Իհարկե, անհավանականությունների շարքից է, սակայն տվյալ պարագայում Սերժ Սարգսյանը նույնիսկ դեմ կլիներ հայ-թուրքական սահմանի բացմանը, քանի որ սահմանի փակ լինելը այն միակ արգումենտն է, որ նա ունի Մաքսային բեկվելու առումով: Եվ ամենայն հավանականությամբ հենց պատահական չէ, որ Եվրամիության հետ հետմաքսային շփումների ողջ ընթացքում հայկական կողմից ոչ ոք այս մասին չի խոսել, փակ սահմանի հանգամանք չի հիշատակել: Երևի այդ միակ քիչ թե շատ ընկալելի փաստարկը պահում են Ստրասբուրգում Սերժ Սարգսյանի ելույթի համար: Սակայն հազիվ թե այդ` այսպես ասած փաստարկը շտկի իրավիճակը Հայաստանի որոշման հանդեպ եվրոպական վերաբերմունքի առումով: Որովհետև դա մի փաստարկ է, որի մասին Երևանը հիշել է Եվրամիության հետ բանակցելու երեք տարիների վերջում:

Մեղմ ասած, ծիծաղելի կլինի պատկերացնել, որ մինչ այդ Սերժ Սարգսյանը, որ երկու տարի փորձում էր Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորել «ֆուտբոլային» դիվանագիտության շրջանակում, հանկարծ մոռացավ Թուրքիայի փակ սահմանի մասին: Ընդ որում` հատկանշական է նաև, որ երբ Եվրոպայում հայտարարվեց, թե հաջողությամբ ավարտվել են Հայաստանի ու Եվրամիության բանակցությունները Ասոցացման համաձայնագրի վերաբերյալ, Հայաստանի պաշտոնյաներից ոչ ոք չասաց՝ մի րոպե, այդ ինչ եք ասում, ինչպես թե ավարտվել են, իսկ հայ-թուրքական սահմա՞նը: Եվ նույնը նաև ղարաբաղյան մասով: Այսինքն` Հայաստանը երբեք նույնիսկ չի էլ փորձել ակնարկել, որ Եվրամիության հետ բանակցություններում դժգոհություններ ունի ղարաբաղյան խնդրի վերաբերյալ Բրյուսելի մոտեցումներից կամ պահանջներից: Մինչդեռ, եթե անգամ հնարավոր չէր ուղղակի պաշտոնապես հայտարարել այս մասին, կարելի էր օգտագործել ակնարկների բազմաթիվ ձևերը, որ կան քաղաքականության մեջ: Այնպես որ, Եվրոպային ուղղված մեղադրականներով Սերժ Սարգսյանն ընդամենը իրեն կարող է դնել էլ ավելի անհարմար դրության մեջ:

Սարգսյանի միակ շանսն այն կլինի, որ ԵԽԽՎ ամբիոնից հնչեն կոնկրետ առաջարկներ Եվրոպային: Բրյուսելը սեպտեմբերի 3-ից հետո մի քանի անգամ հայտարարել է, որ ուզում է Հայաստանից լսել, թե ինչպես է Երևանը պատկերացնում հարաբերությունների հետագան: Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը հայտարարել էր, որ Հայաստանի ու Եվրամիության հարաբերությունների հետագա զարգացման տարբերակների վերաբերյալ լիակատար անորոշություն է: Փաստորեն, Երևանը այս օրերին եվրոպացիների հետ շփումներում չի արել ոչ մի կոնկրետ և հասկանալի առաջարկ: Կամ էլ արված առաջարկները Բրյուսելի համար չեն եղել ընդունելի:

Համենայնդեպս, եթե Սերժ Սարգսյանի ստրասբուրգյան ելույթը հայ-եվրոպական հարաբերությունները չհանի փակուղուց, այսինքն` չպարունակի լուրջ քաղաքական լուծումներ, ապա կարելի է ասել, որ Սարգսյանի ելույթն ուղղակիորեն տապալված է լինելու, եթե անգամ պաշտոնական Երևանին հաջողվի ինչ-ինչ խողովակներով Սարգսյանին Ստրասբուրգում ապահովագրել խիստ անցանկալի կամ մերկացնող հարցերից: Իսկ դա կլինի չափազանց դժվար, որովհետև Թուրքիան և Ադրբեջանն անկասկած գործի կդնեն իրենց հնարավորությունները, Հայաստանի դիրքերը գրոհելու համար, որոնք պաշտոնական Երևանը մերկացրել է սեպտեմբերի 3-ին:

Թեև, գուցե Անկարան ու Բաքուն կխնայեն Սարգսյանին, որովհետև սեպտեմբերի 3-ի որոշումն, ի վերջո, Հայաստանի համար մի այնպիսի կարևոր գործընթաց կանխեց, որը մեր երկրին հավելյալ քաղաքական կշռով էր օժտելու թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ: Իսկ հիմա Հայաստանը նրանց դեմ մնացել է կրկին Ռուսաստանի լիակատար խնամքի ներքո, իսկ Թուրքիան ու Ադրբեջանը ռուսների հետ հեշտությամբ պայմանավորելու հարուստ փորձ ունեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում