Դեպքը տեղի է ունեցել Անվտանգության աջակցման միջազգային ուժերի (ISAF) ճամբարում:
Աֆղան զինծառայողը հինգշաբթի օրը կրակ է բացել ՆԱՏՕ-ի հրահանգիչների վրա՝ սպանելով նրանցից մեկին և վիրավորելով մի քանիսին: Այս մասին տեղեկացնում է France Presse գործակալությունը՝ հղում կատարելով տեղական իշխանությունների ներկայացուցիչ Ռոհուլահ Սամունին:
ISAF-ի ներկայացուցիչների տվյալներով՝ Աֆղանստանի ազգային անվտանգության ծառայության աշխատակցի համազգեստ հագած տղամարդը սպանվել է ՆԱՏՕ-ի զինծառայողների բացած պատասխան կրակից:
Դեպքի մանրամասները չեն տեղեկացվում:









































