Thursday, 18 06 2026
17:10
ԱՄՆ-ի պաշտպանության ոլորտում 1,5 տրիլիոն դոլարի ներդրումն «ուղերձ է աշխարհին». Հեգսեթ
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի կողմից հավատարմագրված առաջին համալսարանը Հայաստանում
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին
«Արիդես» ՍՊԸ-ն դարձել է Ինժեներական քաղաքի 17-րդ ռեզիդենտը
16:10
Իսկական արժեք է. Թրամփը հիացել է Վերսալի պալատով
Ինչո՞ւ է անձրևի ժամանակ տաքսի ծառայությունների գինը 4 անգամ բարձրանում. Նազարյանը՝ Գևորգյանին
15:50
Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանում․ Թրամփ
Գիտենք «ջրային մաֆիայի» մասին, որին արմատախիլ պետք է անենք, այլապես ոչ մի ռեֆորմ չի լինի․ Նազարյան
15:30
Շվեդիան 108 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար զենք գնելու նպատակով
15:20
Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա
15:10
Իրանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագիրը
Ֆիդանի պատասխանը ավելի շատ հարցեր է ծնում, քան պարզաբանում հայ-թուրքական կարգավորումը
14:50
Գերմանիայի նավերն ընթանում են դեպի Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելության համար
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
Հարվածները չեն մոտեցնում Պուտին-Զելենսկու անձնական շփումները. Ուշակով
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
14:10
Սադրանքները կարող են վատ հետևանքներ ունենալ. Լուկաշենկո
Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցել ճգնաժամերից տուժած անձանց պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին
Մոսկովյան օդանավակայանները կաթվածահար են անօդաչուների հարձակումից հետո
2027 թվականից կգործի նոր ծրագիր. պետությունը կաջակցի գործատուներին
Լիբանանը հայտնել է իսրայելական հարվածներից 58 նոր զոհի մասին
Բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքեր. 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է
13:10
Գրոսին չի բացառել իր ներկայությունը ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններին
Հայաստան՝ Իրանից թմրամիջոցների ներմուծման փորձը բացահայտվել է
12:50
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի հետ կքննարկի պաշտպանական ծախսերի ավելացման հարցը. Հեգսեթ
Ընտրություններին արձանագրած ՔՊ-ի արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են․ Փաշինյան
12:40
Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում
Մեր ներքաղաքական կյանքը որևէ մեկի հետ չենք քննարկում․ վարչապետը՝ Գրիգորյան-Հաջիև հանդիպման մասին

Ո՞վ է սպանել զինվորին․ Մայիսը ստորացնում էր Գոռին, ստիպում սուրճ եփել, շոր լվանալ․․․

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Արամայիս Բաբայանի, Ռուսլան Խաչատուրյանի և Սամվել Մկրտումյանի գործով կայացված դատական ակտի վերանայման վերաբերյալ բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հաստատված էր համարել, որ ջոկի հրաձիգ, շարքային Արամայիս Բաբայանը 2008 թվականի հուլիսի 10-ից ընդգրկված է եղել մարտական հերթապահությունում: Հուլիսի 14-ից մինչև 16-ը նա պարբերաբար խախտել է մարտական հերթապահություն կրելու կանոնները, ինքնագլուխ թողել է մարտական դիրքը և վերադարձել ժամեր անց:

Բացի այդ, Արամայիս Բաբայանը հուլիսի 14-ից մինչև 18-ը մարտական հենակետում ստորադասության հարաբերությունների բացակայության պայմաններում պարբերաբար խախտել է զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները՝ հայհոյանքներ տալով անպարկեշտ կերպով ստորացրել է համածառայող Գոռ Մանասյանի արժանապատվությունը, ստիպել, որ նա իր համար որոշակի ծառայություններ կատարի՝ սուրճ եփի, շոր լվանա և այլն:

Հուլիսի 18-ի կեսօրին Բաբայանը հերթական անգամ հայհոյել ու ապտակել է Մանասյանին: Նույն օրը՝ ժամը 22-ից 24-ը Մանասյանի հետ մարտական կրակակետում նշանակված լինելով ժամապահության, խախտել է մարտական հերթապահության կանոնները, ծառայության չի գնացել, մոտ 50 րոպե զբաղվել է ծառայության հետ կապ չունեցող այլ գործերով:

Ժամը 22-ն անց 50-ին գալով մարտական դիտակետ՝ Բաբայանը հայհոյել ու ծեծել է ժամապահություն անող Գոռ Մանասյանին:

Ըստ դատական ակտի՝ ջոկի հրաձիգ, շարքային Ռուսլան Խաչատուրյանը նույնպես ընդգրկված է եղել մարտական հերթապահությունում: Նա ևս պարբերաբար ստորացրել է Գոռ Մանասյանի պատիվն ու արժանապատվությունը, ստիպել է որոշակի ծառայություններ մատուցել իրեն: Խաչատուրյանը պարբերաբար առանց թույլտվության թողել է ծառայության վայրը ու վերադարձել, իսկ երբ 2008 թվականի սեպտեմբերի 3-ին ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով ինքնակամ թողել է զորամասի տարածքը, հայտնաբերվել ու բերման է ենթարկվել 2008 թվականի հոկտեմբերի 31-ին միայն:

Գործով երրորդ ամբաստանյալը գումարտակի հրամանատար, մայոր Սամվել Մկրտումյանն է, ով իմանալով, որ Գոռ Մանասյանը առանց իր գիտության արձակուրդ է գնացել, համածառայողների ներկայությամբ նախատել է նրան, ձեռքի փայտով հրել, հայհոյել ու սպառնացել սպասվելիք «պրոբլեմներով»:

Դատական ակտի համաձայն՝ Սամվել Մկրտումյանի, Արամայիս Բաբայանի, Ռուսլան Խաչատուրյանի գործողություններն առաջացրել են ծանր հետևանք: «Շարքային Գոռ Մանասյանը, իրեն նվաստացած զգալով, հետագա ծառայությունն անհնարին համարելով՝ նույն օրը, ժամը 23-ի սահմաններում դիտակետում ծառայության ժամանակ իրեն ամրակցված ինքնաձիգով ինքնակամ թողել է հենակետի տարածքը, խրամուղուց դուրս եկել հակառակորդի կողմից ակնհայտ դիտարկվող մարտական հենակետերի միջանկյալ հատված, որտեղ էլ գործով չպարզված հանգամանքներում սպանվել է հակառակորդի կողմից»:

Արամայիս Բաբայանն ընդհանուր իրավասության դատարանում իրեն մեղավոր է ճանաչել մասնակի, Ռուսլան Խաչատուրյանն ընդհանրապես մեղավոր չի ճանաչել: Իրեն մեղավոր է ճանաչել միայն Սամվել Մկրտումյանը:

Բաբայանը նշել է, թե, իրոք, մի անգամ երկու ժամով թողել է հենակետը, գնացել ծխախոտ գնելու: Դեպքի օրը ժամը 22-ից մինչև 24-ը պետք է հերթապահեր Գոռ Մանասյանի հետ: Գոռը դիտակետ է գնացել 21-ն անց 40 րոպեին, իսկ ինքը՝ 22-ն անց 30-ին: Գնացել ու տեսել է, որ Գոռը չկա: Ձայն է տվել, չի գտել նրան, հետո անձնակազմի հետ է փնտրել: Իրեն մեղավոր է ճանաչել միայն ժամանակին դիտակետ չբարձրանալու համար:

Ռուսլան Խաչատուրյանը նշել է, թե Գոռ Մանասյանի հետ ծառայել է ընդամենը չորս օր: Ինքը գիշերներն աշխատել է, ցերեկները՝ քնել: Իրեն մնացել էր ծառայելու 2 ամիս: Քանի որ նախկինում մի քանի անգամ դատված է եղել, իրեն անընդհատ հսկողության տակ են պահել: Տարել են ոստիկանություն: Դրա համար էլ ինքը փախել է: Գիտակցում է, որ իրեն երկու ամիս էր մնում ծառայելու, իսկ դասալքության համար մոտ երեք տարվա ազատազրկում կարող էր ստանալ, ինչո՞ւ պիտի իրեն վտանգի ենթարկեր: Իր նպատակը ոչ թե ծառայությունից վերջնական, այլ ժամանակավոր խուսափելն է եղել:

Գոռ Մանասյանին ինքը չի ճնշել: Գոռն իր մայկան կամովին է տվել իրեն՝ ասելով, թե միևնույնն է՝ մեկնումեկին տալու է: Դեպքի օրն ինքը ինժեներական աշխատանքներ է կատարել:

Սամվել Մկրտումյանն իրեն մեղավոր է ճանաչել, ընդունել, որ փայտով հրել է Գոռ Մանասյանին, հայհոյել, սպառնացել, բայց միևնույն ժամանակ ասել է, թե բոլոր զինվորների հետ ինքը վարվել է… ծնողի պես: Եթե պատկերացներ, որ Գոռը ծանր կտաներ իր գործողություններն ու խոսքերը, դրանք չէր անի ու չէր ասի: Չի մտածել, որ իր կոպիտ խոսքը նման հետևանք կառաջացներ:

Արամայիս Բաբայանը նախաքննության ժամանակ ընդունել է, որ դեպքից մոտ 30 րոպե առաջ դիտակետում բռունցքներով ծեծի է ենթարկել Գոռ Մանասյանին, հետո թողել է դիտակետն ու գնացել գետնատնակ: Քիչ անց իմացել է, որ Մանասյանն անհետացել է…

Գոռ Մանասյանի նկատմամբ կոպիտ վարվելու համար մեղադրվել են ևս վեց զինծառայողներ: Նրանց նկատմամբ համաներում է կիրառվել, ու դադարեցվել է քրեական հետապնդումը:

Գոռ Մանասյանի մահը՝ «չպարզված հանգամանքներում», թեկուզ՝ մինչև անգամ հակառակորդի գնդակից էլ եղած լինի, բայց մնալու է նրա համածառայողների խղճի վրա, քանի որ մարդուն՝ որպես թույլ օղակի անվերջ ճնշելով կարող են հասցնել անկանխատեսելի արարքների:

Տվյալ զինվորական ստորաբաժանումում տիրող բարձիթողի վիճակը, անկարգապահությունը, որոշ զինվորների ամենաթողությունը հանգեցրել են ծանր հետևանքների…

Ընդհանուր իրավասության դատարանը Արամայիս Բաբայանին մեղավոր է ճանաչել և վերջին հաշվով դատապարտել 5 տարի 2 ամիս ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2008 թվականի օգոստոսի 8-ից:

Ռուսլան Խաչատուրյանը վերջին հաշվով դատապարտվել է 6 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2008 թվականի հոկտեմբերի 31-ից:

Սամվել Մկրտումյանը դատապարտվել է 3 տարի ազատազրկման, նրա նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել ու սահմանվել 2 տարի փորձաշրջան:

Այս դատավճիռը բողոքարկել են դատավարության կողմերը:

Վերաքննիչ քրեական դատարանում 2009 թվականի դեկտեմբերին Լոռու կայազորի զինվորական դատախազության դատախազ Մ. Բալդրյանն ասել է. «…Մինչև օրս չի պարզվել, թե ում կողմից է սպանվել Գոռ Մանասյանը, որի համար առանձին վարույթով քրեական գործի նախաքննությունը կասեցվել է, և նախաքննական մարմնի կողմից նոր փաստեր հայտնաբերելուց հետո հնարավոր կլինի անդրադառնալ նշված հարցին…»:

Դատագենետիկական փորձաքննության թիվ 96 եզրակացության համաձայն՝ 2008 թվականի օգոստոսի 5-ին փորձաքննության ներկայացված դին… Գոռ Մանասյանի դին է 99,96 տոկոս հավանականությամբ…

Վերաքննիչ քրեական դատարանը, քննելով բերված բողոքները, եզրակացրել է, որ առաջին ատյանի դատարանը ամբաստանյալներ Բաբայանի, Խաչատուրյանի, Մկրտումյանի պատժի տեսակը և չափը որոշելիս քննարկման առարկա չի դարձրել կատարված հանցագործությունների՝ հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը…

Վերջնական պատիժ նշանակելիս ու պայմանական դատապարտություն կիրառելիս թույլ է տվել դատական սխալ՝ նյութական իրավունքի խախտում, որն ազդել է գործի ելքի վրա:

Վերաքննիչ քրեական դատարանը տուժողի իրավահաջորդի բողոքի հիման վրա պատժի մասով փոփոխել է դատավճիռը:

Արամայիս Բաբայանը դատապարտվել է վերջին հաշվով 6 տարի ազատազրկման, Ռուսլան Խաչատուրյանը՝ 7 տարի ազատազրկման և Սամվել Մկրտումյանը՝ 3 տարի ազատազրկման՝ առանց պայմանական դատապարտության կիրառման:

Վերաքննիչ դատարանի կայացրած դատական ակտը ուժի մեջ է մտել:

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2013 թվականի օգոստոսի 28-ին մեկ անգամ ևս անդրադարձել է այս գործին ու բավարարել է դատապարտյալ Արամայիս Բաբայանի դիմումը՝ նրա կատարած արարքը համապատասխանեցնելով 2013 թվականի ապրիլի 30-ի օրենքին:

Բաբայանն ազատվել է ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 1-ին մասով նշանակված 1 տարի ազատազրկումից, նրա նկատմամբ նշանակված 6 տարի ազատազրկումից թողնվել է կրելու 5 տարի ազատազրկումը:

Դատական ակտերը մնացած մասով թողնվել են անփոփոխ:

Ռուսլան Խաչատուրյանի մասով դատավճռի վերանայումը մերժվել է:

Արամայիս Բաբայանի մասով դատական ակտի վերանայումը ընդհանուր իրավասության դատարանի կողմից բողոքարկել է Լոռու կայազորի զինդատախազությունը:

Ըստ վերաքննիչ բողոքի՝ Բաբայանի մասով պատժի մեղմացում չպետք է կատարվեր, ուժի մեջ մտած դատական ակտերը պետք է ամբողջովին մնային անփոփոխ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում