«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ, անազատության մեջ գտնվող Անդրիաս Ղուկասյանին թույլատրվել է մասնակցել նաև հոր՝ Մարատ Ղուկասյանի հուղարկավորությանը: Այս մասին հայտնել է Անդրիաս Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը:
Անդրիաս Ղուկասյանի հայրը մահացել է հուլիսի 13-ին, 87 տարեկան հասակում։
Պաշտպանը դիմել էր Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի Անդրիաս Ղուկասյանին թույլ տան մասնակցել հոր հոգեհանգստի արարողությանն ու հուղարկավորությանը:











































