Love ամսագիրը համացանցում տեղադրել է իր նոր համարի շապիկը, որտեղ պատկերված է դերասանուհի Նիկոլ Քիդմանը՝ կարմիր լողազգեստով և քովբոյական գլխարկով: 50-ամյա դերասանուհին, ինչ խոսք, հիանալի տեսք ունի և շարունակում է նկարահանվել համարձակ ֆոտոսեսիաներում:
Love-ի լուսանկարի համար, պարզվում է, Նիկոլը զղջացել է: «Ես այդ լուսանկարի մասին հետո սկսեցի մտածել: Այս ի՞նչ եմ արել, խելքս թռցրել եմ. այս ի՞նչ լուսանկար է»,- գրել է Նիկոլը իր Instagram-ում:







































